Հասարակական

Սերժ Սարգսյանի կնքահայրությամբ ամուսնացել է շախմատիստ Գաբրիել Սարգսյանը

1 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանի կնքահայրությամբ ամուսնացել է շախմատիստ Գաբրիել Սարգսյանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությաննախագահ Սերժ Սարգսյանի կնքահայրությամբ հունիսի 28-ին տեղի է ունեցել հայ անվանի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանի պսակադրության արարողությունը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արարատյան Հայրապետական թեմի ֆեյսբուքյան էջից, Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում ամուսնական արարողություն անցկացրել եւ նորապսակներին օրհնել էԱրարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ Կճոյանը:

Պսակադրության արարողությանը ներկա են եղել նաև անվանի այլ շախմատիստներ, այդ թվում` Լևոն Արոնյանն իր ֆիլիպինցի ընկերուհու հետ:

Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ղեկավարում է նաեւ Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Գաբրիել Սարգսյանը Հայաստանի հավաքականի շախմատիստ է, համաշխարհային օլիմպիադաների եռակի չեմպիոն, 2008թ. Հայաստանի լավագույն մարզիկ: Գրոսմայստերն ամուսնացել է ուսանողուհի Լիանա Ավոյանի հետ:

Լուսանկարները Արարատյան Հայրապետական թեմի ֆեյսբուքյան էջի

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում