Լոս Անջելեսի հայկական համայնքը հզոր քաղաքական ուժ դառնալու լուրջ հեռանկարներ ունի. City Watch

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Լոս Անջելեսի հայկական համայնքըլուրջ հեռանկարներ ունի դառնալու տարածքի հզորագույն ընտրազանգվածը, որի դիրքորոշումը կարող է վճռորոշ դեր ունենալ տեղական և ազգային ընտրությունների ելքի վրա:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է Լոս ԱնջելեսիCity Watchտեղեկատվական կայքը:

«Շատերի համար Լոս Անջելեսի կես միլիոն հայ բնակչությունը «ոսկու հանք» է դիտվում ընտրությունների ժամանակ, որն էական ազդեցություն կարող է ունենալ տեղական ընտրությունների ելքի վրա»,- գրում է պարբերականը:

Մոտենում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, ինչպես նաև առաջիկայում ԱՄՆ-ում սպասվում են տեղական, պետական ​​և ազգային կարևորընտրություններ:Սեփական ուժերի և կարողությունների ճիշտմոբիլիզացման շնորհիվ, այն է` համայնքի կազմակերպում, ընտրողների գրանցում, հայ համայնքը հնարավորություն ունի ազդելու ԱՄՆԿոնգրեսի կամ նախագահի վրա`հայերին առնչվողառանցքային հարցերի լուծման գործում, մասնավորապես` Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման,Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ու արդարացի լուծման վրա` հիմնված հայ բնակչության ինքնորոշման իրավունքի վրա:

Սակայն լուրջ խոչընդոտ է ամերիկահայության շրջանում առկա մասնատվածությունը: «Լոս Անջելեսում և նրա սահմաններից դուրս հայկական համայնքները ներքին խմբավորումներ ունեն, ինչն ակնհայտորեն դրսևորվեց մայիսյան ընտրությունների ժամանակ: Ուստի կենտոնական խնդիրներն այն է, թե արդյոք հայկական խմբավորումները կկարողանան հաղթահարել իրենց միջև առկա տարաձայնությունները և անձնական շահերի բախումները հանուն ընդհանուր փոխհամագործակցության` հօգուտ ազգային շահերի»,- պարզաբանում է կայքը:

Նշվում է, որ նախկինում հայաստանցի ներգաղթյալները ներգրավված չեն եղել քաղաքական և հասարակական կյանքին: Սա բացատրելի է նաև Խորհրդային Միության և ամերիկյան քաղաքական և հասարակական համակարգերի կառուցվածքային տարբերություններով:

Հայերեն English Русский

«Ինտեր»-ը խուսափեց պարտությունից միլանյան դերբիում

Էջմիածնում անասնագոմի տանիք և 3 խմ անասնակեր է այրվել

Ռուսաստանում 670 հազար ապօրինի ներգաղթյալ կա, որոնք մինչև ապրիլի 30-ը պետք է լուծեն իրենց իրավական կարգավիճակի հարցը

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա

Ղարիբ Բաբայանի քրեական հետապնդման վերաբերյալ ԶԼՄ-ներով հրապարակված տեղեկությունների հիման վրա ՄԻՊ աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ

Տավուշի մարզի Լուսահովիտ  բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահը Համահայկական ձմեռային խաղերը հաճախակի կազմակերպելու կարիք է տեսնում

Հայաստանում սպասվում են տեղումներ, օդը կտաքանա 3-5 աստիճանով

Համահայկական ձմեռային խաղերի ամենամեծ աշխարհագրությունը շախմատում է

Համահայկական ձմեռային խաղերի Բեյրութի ձնամարտի թիմը մեծ ուրախությամբ է մասնակցում մրցաշարին