Մարզային

Գյումրու «Ամենափրկիչ» եկեղեցու գմբեթի հրդեհը մարվել է

1 րոպեի ընթերցում

Գյումրու «Ամենափրկիչ» եկեղեցու գմբեթի հրդեհը մարվել է

ԳՅՈՒՄՐԻ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Գյումրու «Ամենափրկիչ» եկեղեցու գմբեթի հրդեհը: 19:30-ին հաջողվել էր մեկուսացնել հրդեհը:

Ինչպես«Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրին ՀՀ ԱԻ նախարարության Շիրակի մարզի փրկարարական վարչությունից, հունիսի 24-ին` ժամը 18:41-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ հրդեհ է բռնկվել Գյումրու «Ամենափրկիչ» եկեղեցում: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ՝ 2-ը` Գյումրու հրշեջ-փրկարարական եւ 1-ը` Ախուրյանի հրշեջ փրկարարական ջոկատից: Տեղում պարզվել է, որ հրդեհ է բռնկվել եկեղեցու գմբեթում, որտեղ տարվում էին վերանորոգման աշխատանքներ: Այրվել են գմբեթի վերանորոգման համար կառուցված փայտե կոնստրուկցաները:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Շիրակի մարզի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փոխգնդապետ Մարտին Մկոյանը նշել էր, որ աշխատանքների հիմնական բարդությունը կապված էր գմբեթի բարձրության հետ, ինչն էլ իր հերթին առաջ էր բերում ջուրն այդ բարձրության վրա մղելու դժվարությունը:

Հրդեհի պատճառները կպարզվեն ավելի ուշ՝ Հակահրդեհային տեսչության ուսումնասիրությունից հետո:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում