Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավորությունները կկատարելագործվեն
1 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով հունիսի 24-ին Գյումրիում էր գտնվում ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդում են Շիրակի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի բաժնից, Նիկոլայ Պատրուշեւի գլխավորած պատվիրակությունը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ Շիրակի մարզպետ ֆելիքս Ցոլակյան այցելել են ռուսական 102-րդ ռազմաբազա: Օրվա ընթացքում հյուրերը ծաղկեպսակ են դրել նաեւ հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող «Պատվո բլուր» հուշահամալիրում: ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը նաեւ հուշամեդալներով է պարգևատրել ռուսական զորամասի մի քանի զինվորների:
Նիկոլայ Պատրուշեւը 102-րդ ռազմաբազայի աշխատանքներն ընդհանուր առմամբ լավ է գնահատել` ավելացնելով, որ դա ժամանակակից ռազմաբազա է եւ կշարունակի աշխատանքը: Նա ընդգծել է, որ բազայի հնարավորությունները առաջիկայում ևս կկատարելագործվեն: