Մարզային

Ճանաչողական այցով Գյումրիում էր Հնդկաստանի դեսպանը

1 րոպեի ընթերցում

Ճանաչողական այցով Գյումրիում էր Հնդկաստանի դեսպանը

ԳՅՈՒՄՐԻ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանաչողական այցով հունիսի 15-ին Գյումրիում էր Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն: Նորանշանակ դեսպանին Գյումրու քաղաքապետարանում ընդունել է քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեց քաղաքապետարանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը, Գյումրու քաղաքապետը նախ դեսպանին է ներկայացրել քաղաքի պատմությունը, տնտեսական եւ սոցիալական պատկերը, ինչպես նաեւ քաղաքում ներկա պահին ընթացող բարեկարգման աշխատանքները: Իր հերթին Սուրեշ Բաբուն շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ խոսել է հայ-հնդկական կապերի, համատեղ ծրագրերի եւ հնդկահայ համայնքի եւ Հնդկաստանի ներկա ձեռքբերումների մասին:

Սամվել Բալասանյանի առաջարկով՝ կողմերը քննարկել են նաեւ Գյումրիում՝ հնդկական կողմի մասնակցությամբ հնարավոր ներդրումային ծրագրերի իրականացման հարցը: Երկուստեք պատրաստամություն են հայտնել փոխհամագործակցության հնարավոր տարբերակների մասին ավելի խոր քննարկումներ իրականացնել, իսկ առաջարկությունները ներկայացնել միմյանց:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում