«Պատանի պարողների Եվրատեսիլ 2013» մրցույթում հաղթեց Նիդեռլանդների ներկայացուցիչը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի Գդանսկ քաղաքում հունիսի 14-ին անցկացված «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013» մրցույթի հաղթող դարձավ Նիդեռլանդները ներկայացնող Սեդրիկ Վերվեուրտը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` մրցույթին մասնակցող 10 մասնակիցներից մրցույթի եզրափակիչ «Մենամարտ» փուլ անցան Նիդեռլանդները ներկայացնող Սեդրիկ Վերվեուրտը եւ Գերմանիայից Ֆելիքս Բերնինգը: Իմպրովիզ պարի ցուցադրման արդյունքում հաղթող ճանաչվեց Նիդեռլանդների պատվիրակը:

Հայաստանը ներկայացնող 17-ամյա Վահագն Մարգարյանը, ում ելույթով մեկնարկեց մրցութային ծրագիրը, հիանալի ներկայացավ մրցույթում, սակայն չանցավ եզրափակիչ փուլ: Հայաստանյան պատվիրակի «Փակուղի» անվաումով մենապարի բեմականացման մեջ ներկայացված էր անելանելի իրավիճակ, որից պարողը չի կարողանում դուրս գալ փակուղու պատճառով: «Փակուղին» բեմադրել էր Շվեդիայի թագավորական թատրոնի մենապարող Արսեն Մեհրաբյանը, իսկ բեմադրության երաժշտությունը հեղինակել էր Օտտո Բուբենչիկը: Պարեղանակի մեջ հնչեց դուդուկ եւ ջութակ:

Մրցույթին մասնակցեց 10 երկիր` Հայաստանը, Բելառուսը, Նիդեռլանդները, Շվեդիան, Ուկրաինան, Չեխիան, Լեհաստանը, Նորվեգիան, Սլովենիան եւ Գերմանիան: Համաձայն մրցույթի կանոնադրության` մասնակիցների անհատական բեմադրությունը պետք է ունենար մեկ ու կես րոպե տեւողություն: Բացի այդ, մասնակիցները հանդես եկան նաեւ խմբային պարով:

«Պատանի պարողների Եվրատեսիլ» մրցույթն առաջին անգամ անկցացվել է 1985 թվականին Իտալիայի Ռեջիո Էմիլիա քաղաքում: Այն տեղի է ունենում երկու տարին մեկ անգամ:

Հայաստանը իր եվրատեսիլյան կենսագրության մեջ այս մրցույթին մասնակցում էր առաջին անգամ: Հայաստանում հեռուստադիտողները հնարավորություն ունեցեան հետեւել մրցույթի ընթացքին ուղղիղ հեռարձակմամբ` Առաջին ալիքի ուղիղ եթերում, ինչպես նաեւ մրցույթի պաշտոնական youngdancers.tv կայքում: Մրցույթի հաղթողն արժանացավ դրամական պարգեւի 7 հազար եվրոյի չափով:

Լուսանկարը` մրցույթի պաշտոնական կայքի

Հայերեն English

Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում

Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Հայաստանում

Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին

Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Հուլիսի 27-ի միջոցառումների անոնս

Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ

Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին

Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր

Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան

Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են