Խճանկար

Եվրոպական «Երազանքների ինքնաթիռ» А350-ն առաջին անգամ օդ է բարձրացել

1 րոպեի ընթերցում

Եվրոպական «Երազանքների ինքնաթիռ» А350-ն առաջին անգամ օդ է բարձրացել

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Եվրոպական «Երազանքների ինքնաթիռ» А350-ն առաջին անգամ օդ է բարձրացել: Մասնագետները վստահ են, որ առաջիկա տասնամյակում նման փորձ այլեւս չի լինի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով գերմանական Deutsche Welle-ն, Airbus ընկերությունն ավարտել է նոր սերնդի ինքնաթիռի ստեղծման աշխատանքները` այդպիսով վճռորոշ մարտահրավեր նետելով Boeing-ին:

Եվրոպական EADS կոնցեռնը հունիսի 14-ին առաջին անգամ օդ է բարձրացրել ինքնաթիռ, որին վիճակված է խաղալ լրջագույն դեր քաղաքացիական ինքնաթիռաշինության համաշխարհային մրցապայքարում: Ատլանտյան օվկիանոսի վրայով կատարելով իր առաջին փորձնական թռիչքը` А350-ը, որի ստեղծումն արժեցել է ավելի քան 10 մլրդ եվրո, բազմաթիվ քաղաքացիների ծափահարության ուղեկցությամբ վայրէջք է կատարել Airbus-ի գլխամասային գրասենյակի մոտ` ֆրանսիական Տուլուզա քաղաքում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում