Երևանյան բեսթսելլեր 22. Հեքիաթները, «Ալքիմիկոսն» ու «Քարե երազները» շարունակում են Հայաստանում լինել բեսթսելլեր

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանյան գրախանութներում վաճառված գրքերի ցանկն ավելի ընդգրկուն ներկայացնելու համար«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելլեր» նախագծի վարկանիշային աղյուսակն այսուհետ կկազմվի մանկական և գեղարվեստական գրականություն ճյուղավորմամբ: Սակայն այս բաժանումից ցուցակի կազմման մեթոդիկան չի փոխվի. ինչպես նախորդ 21 բեսթսելլերների դեպքերում, այսուհետ եւս կընդգրկվեն հայալեզու (նաև հայերեն թարգմանված) ամենաշատ վաճառված գրական գործերը: Այս երկու ցանկերին զուգահեռ պարբերաբար կներկայացնենք նաև գիտահանրամատչելի գրականությունը:

Մինչ այդ ներկայացնում ենք «Երևանյան բեսթսելլեր»-ի` մանկական և գեղարվեստական գրականության համատեղ վերջին ցանկը:

Հունիսի 5-12-ն ընկած ժամանակահատվածում «Երևանյան բեսթսելլեր»-ի ամենաշատ վաճառված գիրքը «Մաշան և արջը» հեքիաթն է, որը ռուսական ժողովրդական հեքիաթի ժամանակակից տարբերակն է և գրվել է ռուսական համանուն մուլտֆիլմի սյուժեի հիման վրա: «Մաշան և արջը» մուլտսերիալը, որը շատ կարճ ժամանակահատվածում դարձել է փոքրիկների ամենասիրելի մուլտֆիլմը, ապահովել է նաև հեքիաթի հաջողությունն ու գրքի մեծաթիվ վաճառքը: Գիրքը տպագրվելուց հետո ամեն շաբաթ ներառվել է գործակալության վարկանիշային աղյուսակում` գրեթե միշտ ապահովելով առաջինից երրորդ հորիզոնականները: Երկրորդ հորիզոնականում Հովհաննես Թումանյանի «Սուտասանը» հեքիաթն է, որն արդեն երկրորդ անգամ է ընդգրկված ցանկում: Սրան հաջորդում է Գրիգոր Նարեկացու` կրկնակի շապիկով «Մատյան ողբերգության» պոեմը: Միջնադարյան հայ գրականության մտքի ամենամեծ այս աշխատանքը հայտնի է նաև «Նարեկ» անունով։

Չորրորդ հորիզոնականում դանիացի գրող և բանաստեղծ Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ն են: Գրողը, ով մանուկ հասակում ծնողներից ու տատից բազմաթիվ հեքիաթներ է լսել, տարվել է այդ ժանրով ու սկսել հեքիաթներ գրել, ինչպես ինքն է ասել, փոքրիկներին ուրախացնելու համար: Անդերսենի հեքիաթները թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով, այդ թվում և հայերեն:

Հինգերորդ հորիզոնականն այս շաբաթ զբաղեցնում է հայ ամենահայտնի հեքիաթագիրներից Ղազարոս Աղայանի «Հեքիաթներ»-ը, որոնց մեծ մասը հեղինակը գրել է` հիմնվելով ժողովրդական ավանդույթների վրա:

Վեցերորդ հորիզոնականում համաշխարհային համբավ ունեցող գերմանացի հեքիաթագիրներ Գրիմ Եղբայրների «Հեքիաթներ»-ն են, որոնցից շատերն էկրանավորվել են: Նրանց հեքիաթներում պատժվում են ծուլությունն ու անբանությունը, խրախուսվում աշխատասիրությունն ու ջանասիրությունը:Գրիմ Եղբայրների հեքիաթների մեծ մասը գրված է իրական պատմությունների հիման վրա:

Լևոն Անանյանի «Մայրենի լեզվի դասը», որն արդեն չորրորդ շաբաթն անընդմեջ ընդգրկված է «Երևանյան բեսթսելլեր»-ի ցանկում, պատմում է բադիկի մասին, թե ինչպես ծնողները որոշում են նրան կրթության տալ ավելի հեղիանակավոր` շների դպրոցում, քան բադերի դպրոցն է: Հեքիաթ-պատմվածքը դաստիարակչական նշանակություն ունի ու փոխաբերական իմաստով արդիական է նաեւ այսօր: Դա է պատճառը, որ հեղինակը որոշել է տպագրել45 տարի առաջ գրվածպատմվածքը: Գրքում կարևորվում է այն գաղափարը, որ առաջնայինը մայրենի լեզվի պահպանման հարցն է, որի մասին մի պահ չի մտածել բադիկի ընտանիքը, իսկ մայրենիի կորուստը բերում է ցեղի կորստին: Այս հեքիաթը աղյուսակում յոթերորդն է:

Ութերորդ հորիզոնականում բրազիլացի ժամանակակից գրող Պաուլո Կոելյոյի «Ալքիմիկոսը» վեպն է: Աշխարհի 117 երկրներում 67 լեզուներով թարգմանված վեպն այն բացառիկ գրքերից է, որը շարունակում է մնալ Բրազիլիայում ամենաշատ վաճառված գիրքը և համարվում է Գինեսի ռեկորդակիր: 2002թ-ին պորտուգալական «Դե Լետրաշ» ամսագիրը, որը համարվում է տեղական գրականության հրատարակման և գրական շուկայի հեղինակությունը, հայտարարել է, որ «Ալքիմիկոսի» վաճառված օրինակների քանակը գերազանցում է պորտուգալերեն գրված որևէ այլ գրքի վաճառված օրինակների քանակին:

«Ալքիմիկոս»-ին հաջորդում է հայ արձակագիր Դիանա Համբարձումյանի «Տասը լավագույն պատմվածքը»: Այն հեղինակի` ամենաշատ տարածված գրքերից է, որը թարգմանվել է նաև անգլերեն:

Այս շաբաթվա վերջին` տասներորդ հորիզոնականը զբաղեցնում է ադրբեջանցի ժամանակակից գրող Աքրամ Այլիսլիի` «Գրաբեր» հրատարակչության հրատարակած «Քարե երազներ» վեպ-ռեքվիեմը: Այն պատմում է 1989թ-ին Բաքվում և Ագուլիսում ադրբեջանցիների կազմակերպած հայկական ջարդերի մասին: Գիրքը շատ մեծ հաջողություն ունեցավ Հայաստանում` փոխարենը Ադրբեջանում արժանանալով քարկոծման: Գրքի հրատարակության պատճառով գրողի ընտանիքի անդամները շատ կարճ ժամանակահատվածում դարձան գործազուրկ, իսկ 2013թ-ի փետրվարին Այլիսլին Ադրբեջանի նախագահի հրամանագրով զրկվեց «Ադրբեջանի ժողովրդական գրող» կոչումից ու պետական կենսաթոշակից:

«Երևանյան բեսթսելլեր» նախագծի արդյունքներին կարող եք ծանոթանալ նաև «Գրական թերթ» շաբաթաթերթի այսօրվա համարում: Ամենաշատ գնված հայերեն գեղարվեստական գրքերի ցանկը պատրաստվել է երևանյան յոթ գրախանութների հետ համագործակցության արդյունքում: Հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ Գիրք» («Մեկ պրինտ») (58-30-59), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական ու ուսումնական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0 «Մաշանևարջը» Բուկինիստ 38
2 -2 ՀովհաննեսԹումանյան

«Սուտասանը»

H&H 37
3 +4

ԳրիգորՆարեկացի

«Մատյանողբերգության»

Նաիրի 32
4 +1 ՀանսՔրիստիանԱնդերսեն

«Հեքիաթներ»

H&H 29
5 +1

ՂազարոսԱղայան

«Հեքիաթներ»

H&H 26
6 -3

ԳրիմԵղբայրներ

«Հեքիաթներ»

Բուկինիստ 23
7 -3

ԼևոնԱնանյան

«Մայրենիլեզվիդասը»

Էդիթպրինտ 18
8 0

ՊաուլոԿոելյո

«Ալքիմիկոսը»

ՎանԱրյան 16
9 նոր

ԴիանաՀամբարձումյան

«Տասըլավագույնպատմվածք»

ՀԳՄ 15
10 -5

ԱքրամԱյլիսլի

«Քարեերազներ»

Գրաբեր 10

Հայերեն English Русский

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին