ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի մեդիամագնատ և News Corporation ընկերության տնօրենների խորհրդի նախագահ 82-ամյա Ռուպերտ Մերդոկը ապահարզան է պահանջել իր երրորդ կնոջից` Վենդի Դենգից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռոյթեր»-ը, ապահարզանի մասին տեղեկությունն արդեն հաստատել են News Corporation ընկերությունում: Միաժամանակ, ամուսինների բաժանության պատճառների մասին դեռևս չի տեղեկացվում:
Մերդոկը և Դենգը ծանոթացել էին 1997 թվականին, իսկ 1999-ին` Մերդոկի և Աննա Մարիա Տորվի բաժանվելուց երեք շաբաթ անց նրանք ամուսնացել էին: