Հայաստանը չպետք է հույսը դնի արտաքին ուժերի վրա. Ռիչարդ Կիրակոսյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պետք է դասեր քաղի պատմությունից եւ հույսն արտաքին ուժերի վրա չդնի: Այս մասին հունիսի 13-ին «ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայանգիր. անվտանգության հնարավորություններ եւ մարտահրավերներ» թեմայով սեմինարի ժամանակ ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: «Մենք մեր հույսը երբեք չպետք է դնենք ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Արեւմուտքի վրա: Մենք առաջին հերթին պետք է հույս դնենք ինքներս մեզ վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Քաղաքագետի կարծիքով՝ պատմությունն արդեն ցույց է տվել, որ տարբեր ժամանակներում հույսը դնելով արտաքին ուժերի վրա` Հայաստանը միշտ տուժել եւ մեծ կորուստներ է կրել:

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրին՝ քաղաքագետը նշեց, որ Հայաստանը չպետք է այս հարցը դիտարկի Արեւմտյան, ամերիկյան կամ պրոռուսական տեսանկյունից: «Ուղղակի մենք պետք է խոր վերլուծության ենթարկենք այս ամենը, քանի որ ավելի քան երբեւէ` նժարին դրված է մեր երկրի եւ ազգի ապագան»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա նշեց նաեւ, որ Ասոցացման համաձայնագրի ստորագրման հարցում Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովն ամենահեշտ փուլն է՝ հավելելով, որ ավելի մեծ խնդիր է գագաթնաժողովի հաջորդ օրը, երբ Հայաստանըպարտականություններ կվերցնի ԵՄ ասոցացման համաձայնագիրը կյանքի կոչելու ճանապարհին: Նրա խոսքով՝ այդ դեպքում Հայաստանն այլընտրանք չի ունենա եւ պետք է լուրջ բարեփոխումներ իրականացնի:

«Համաձայնություն» կենտրոնը եւ Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամը սեմինար-քննարկում են կազմակերպել «ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայանգիր. անվտանգության հնարավորություններ եւ մարտահրավերներ» թեմայով:Սեմինարի ընթացքում զեկույցներով հանդես եկան Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը եւ «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները մեկնարկել են 2010 թ.-ի հուլիսի 19-ին Երևանում: Եվրամիության հետ Հայաստանի համագործակցությունը կարգավորող հիմնական փաստաթուղթը` Գործընկերության եւ համագործակցության համաձայնագիրը, ուժի մեջ է մտել 1999թ. հուլիսին: Ասոցիացման համաձայնագիրը փոխարինելու է ներկայումս գործող Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրին: Դրանում արտացոլվելու են տնտեսական ինտեգրման, ազատ տեղաշարժի եւ էներգետիկայի հարցերի վերաբերյալ համագործակցության ուղենիշները: Համաձայնագիրն ունենալու է նաեւ ԵՄ ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության ոլորտում համագործակցության բաղադրիչներ:

Հայերեն English Русский

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս