ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի երգչուհի Բեյոնսեն Քիմ Քարդաշյանին ապագա երեխայի համար Carla Monchen ընկերության մանկական աթոռ է նվիրել, որը զարդարված է Swarovski բյուրեղներով։Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Loveradio.ru-ն, այն իսկապես թագավորական նվեր է, քանի որ արժե շուրջ 12 հազար դոլար։ Նշվում է, որ Բեյոնսեի դուստրը ևս ունի այս աթոռից։
Քիմն ուրախությամբ է ընդունել նվերը։ Նա մինչ այդ հայտարարել է, որ իր դուստրը պետք է ունենա ամեն ինչի լավագույնը և ամենաշքեղը։ Քիմն արդեն նրա համար գնել է անկողին 4 հազար դոլարով։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, թե երգչուհի Բեյոնսեն այնքան էլ լավ չի վերաբերվում Քիմ Քարդաշյանին, և դա այն դեպքում, երբ նրա ամուսինը՝ ռեփեր Jay-Z-ն, վաղուց ընկերություն է անում Քարդաշյանի սիրելի Քանյե Ուեսթի հետ։ Լուրեր կային, թե Բեյոնսեն կարծիք է հայտնել, որ Քիմը մեծամիտ է և անճաշակ, սակայն այժմ իրավիճակը փոխվել է։ Եվ որպես լավ վերաբերմունքի նշան՝ Բեյոնսեն նրան շքեղ նվեր է արել: