Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հռոմի Ֆրանցիսկոս պապին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության առաջին ռեզիդենտ դեսպան Միքայել Մինասյանը հունիսի 7-ին իր հավատարմագրերն է հանձնել ՀռոմիՊապՖրանցիսկոսին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, դեսպան Մինասյանի և ՀռոմիՊապՖրանցիսկոսի միջև կայացած զրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև գոյություն ունեցող երկկողմ պատմական կապերին, հարուստ մշակութային և հոգևոր ժառանգությանը: Այս կապակցությամբ դեսպան Մինասյանը նշել է, որ նպատակ ունի ուղղել Սուրբ Աթոռում ՀՀ նորաստեղծ դեսպանության գործունեությունը երկկողմ մշակութային կապերի, հոգևոր ընդհանրությունների առավել ընդլայնմանը, ինչպես նաև, համաշխարհային մշակութային ժառանգության բաղկացուցիչ մաս կազմող հայկական քրիստոնեական ժառանգության պահպանմանն ու վերականգնմանը:

Դեսպան Մինասյանը Հռոմի Պապին է փոխանցել Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին Բծայրագույն պատրիարք ևԱմենայն Հայոց կաթողիկոսի եղբայրական ողջույնը: Նա նաև երախտագիտություն է հայտնել վերջերս ՀռոմիՊապՖրանցիսկոսի և Հայ կաթողիկե եկեղեցու հոգևոր առաջնորդ Ներսես Պետրոս 19-րդի միջև կայացած հանդիպման ժամանակ Քահանայապետի կողմից Հայոց ցեղասպանության առնչությամբ հնչեցրած դիրքորոշման համար:Հանդիպման ընթացքում դեսպան Մինասյանը Հռոմի Պապին է փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` Հայաստան այցելելու հրավերը: Քահանայապետը խոստացել է դիտարկել Հայաստան այցելելու հնարավորությունը:

Հռոմի Պապի հետ հանդիպումից հետո, Սուրբ Աթոռի արարողակարգի համաձայն, դեսպան Մինասյանն առանձնազրույց է ունեցել Սուրբ Աթոռի Պետքարտուղար կարդինալ Տարչիզիո Բերտոնեի հետ:

Հանդիպման ընթացքում կարդինալ Բերտոնեն, շնորհակալություն հայտնելով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև երկկողմ հարաբերությունների առավել զարգացումը կարևորելու համար, ողջունել է Սուրբ Աթոռում դեսպանություն բացելու և ռեզիդենտ դեսպան նշանակելու որոշումը: Պետքարտուղարը հայտնել է նաև, որ Սուրբ Աթոռի Պետքարտուղարությունում քննարկվում է Հայաստանում նվիրակություն բացելու հարցը:

Հայերեն English Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում