Տնտեսություն

Տիգրան Սարգսյանը հուսով է, որ Հայաստանում Superjet-ի շահագործման կասեցումը ժամանակավոր բնույթ կկրի

3 րոպեի ընթերցում

Տիգրան Սարգսյանը հուսով է, որ Հայաստանում Superjet-ի շահագործման կասեցումը ժամանակավոր բնույթ կկրի

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմը ցավում է Superjet ինքնաթիռների շահագործման կասեցման առնչությամբ և հույս հայտնում, որ այն ժամանակավոր բնույթ կկրի: Այդ մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը: 2012 թվականին «Արմավիա» ավիաընկերությունը, վարչապետի խոսքով, ստիպված է եղել հրաժարվել SSJ100-ի շահագործումից՝ ֆինանսական խնդիրների և վարկատուների առջև ունեցած պարտքային պարտավորությունների կատարման անկարողության պատճառով, ինչի արդյունք է ողջ ավիապարկի շահագործման կասեցումը:«Ներկա պահին «Արմավիա»-ն սկսել է սնանկացման ընթացակարգը: Մենք ցավում ենք, որ կասեցվել է Superjet ինքնաթիռի շահագործումը հայկական ավիաընկերության կողմից և հույս ունենք, որ այն ժամանակավոր բնույթ կկրի»,- ընդգծեց վարչապետը:

Sukhoi Superjet 100 ЕК95015 ինքնաթիռը գտնվում է «Արմավիա»-ի ավիապարկում 2011 թվականի ապրիլի 19-ից: «Հենց «Արմավիա»-ն սկիզբ դրեց կոմերցիոն թռիչքներին և նոր ռուսական ինքնաթիռի բորտին ընդունեց առաջին ուղևորներին»,- նշեց վարչապետը:

2011 թվականի ապրիլից մինչ 2012-ի ապրիլը ЕК95015 ինքնաթիռն ապահովել է 2283 թռիչքային ժամ՝ 35 միջազգային ուղղություններով: Միջին օրական չվերթը որոշ դեպքերում կազմել է 14-16 ժամ: «Հաշվի առնելով այն փաստը, որ ավիացիոն արդյունաբերության մեջ, որպես կանոն, նույն դասիառաջինսերիական օդանավի թռիչքի ընդհանուր տևողությունը հազվադեպ է գերազանցում 1000 թռիչքային ժամը, դա գերազանց արդյունք է: Եվ դրա հետ կապված չի կարելի չգնահատել ավիաընկերության թռիչքային և տեխնիկական ծառայությունների գերազանց աշխատանքը, որը բարձր գնահատականներ է տվել ինքնաթիռի պարամետրերրին»,- ընդգծեց Տիգրան Սարգսյանը:

«Արմավիա»-ն նախորդ տարի «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ»-ին վերադարձրել է իր կողմից պատվիրված Sukhoi SuperJet 100 ինքնաթիռներից մեկը` պատճառաբանելով ինքնաթիռի հավաքման ցածր որակով: Երկրորդ ինքնաթիռից ավիաընկերությունը հրաժարվել է: Ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը հայտարարել է «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ»-ին պարտքի բացակայության մասին:

Իր հերթին, «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ»-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ «Արմավիա»-ն չի վճարել գործարկված առաջին ինքնաթիռի համար նախատեսված 4 մլն դոլարը, և որ ընկերությունը չի կարողանում վերադարձնել ինքնաթիռը՝ օդանավը հայկական բանկերից մեկում գրավադրված լինելու պատճառով, և եթե նրանք հրաժարվեն ինքնաթիռից, ապա պետք է այն հանեն գրավադրումից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում