Մարզային

Արմավիրի մարզպետը խոստացել է, որ կարկտից տուժածներին աջակցելու նոր լուծումներ էլ կկիրառվեն

2 րոպեի ընթերցում

Արմավիրի մարզպետը խոստացել է, որ կարկտից տուժածներին աջակցելու նոր լուծումներ էլ կկիրառվեն

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզպետարանն անելու է ամեն ինչ կարկտահարությունից տուժած գյուղացիներին աջակցելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

«Այսպիսի օգնություն երբևիցե չի հատկացվել, սրա հետ մեկտեղ այս չափի աղետ էլ չի եղել: Մենք կուզենանք ավելի շատ օգնել` որքան հնարավորությունները թույլ տան, մանավանդ, որ այսօր հացի խնդիր կա: Մենք մեր կողմից անելու ենք ամեն ինչ:Նոր լուծումներ էլ կան, սակայն այս պահին չեմ կարող ասել` ինչպիսիք»,-ասաց Ղահրամանյանը:

«Նախորդ մարդահամարից հետո մարզում ազգաբնակչության թիվն աճել է: 2012-2013թթ.-ի ուս. տարում առաջին դասարանցիների թիվը նախորդ տարվա համեմատ 287-ով ավելացել է: Սակայն այսօր աշխատող ձեռքի կարիք կա, բազմաթիվ հողատարածքներում սեփանականատերերը չեն կարողանում աշխատող գտնել նույնիսկ 5000 դրամ օրավարձով»,-ասաց Արմավիրի մարզպետը:

Մայիսի 12-ին տեղի ունեցավ ուժեղ կարկտահարություն, որից հատկապես տուժեց Արմավիրի մարզը: Ի կատարումն Արմավիրի մարզում կարկուտից տուժած գյուղերի բնակիչների հետ ձեռք բերված պայմանավորվածության` Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության կառավարության բոլոր անդամները, ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարները, Հայաստանի Հանրապետության բոլոր մարզպետները՝ իրենց անձնական եկամուտներից հատկացումներ կանեն գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին:

Արմավիրի մարզում կարկուտից տուժած գյուղացիներին աջակցելու նպատակով գումար կարող են փոխանցել բոլոր ցանկացողները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում