Տարածաշրջանային

Գրիգորի Այվազյանին կթույլատրվի մասնակցել Ադրբեջանի նախագահի ընտրություններին

1 րոպեի ընթերցում

Գրիգորի Այվազյանին կթույլատրվի մասնակցել Ադրբեջանի նախագահի ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանին կթույլատրվի մասնակցել Ադրբեջանի նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցման փուլին, եթե նա համապատասխան փաստաթղթերը ներկայացնի օրենսդրությամբ սահմանված կարգով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով 1news.az-ն, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Ազեր Սարիեւը: «Դեռեւս չի սկսվել ընտրականգործընթացը, երբ Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացի կարող է համապատասխան կառույցի դիմել եւ առաջադրել իր թեկնածությունը երկրի ղեկավարի պաշտոնի համար»,- ասել է Սարիեւը՝ հավելելով, թե թեկնածուի ազգությունը նշանակություն չունի:

Ադրբեջանում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2013-ի աշնանը: Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը ցանկություն է հայտնել մասնակցել ընտրություններին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում