ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քիմ Քարդաշյանընախատեսում է իր ապագա բալիկի «baby shower»-ի արարողությունն անցակցնելհունիսի 2-ին: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով MTV News-ը,արարողությանը հրավիրված են հոլիվուդյան ամենից մեծ ճանաչում վայելող գերաստղերը: Արդեն հրավիրատոմսեր են ուղարկվել Բեյոնսեին և Ֆիրջիին, ովքեր նույնպես նոր են ունեցել իրենց բալիկներին:
Հանդիսությունը կկայանա Իրվինգ Ազոֆի առանձնատանը: Աստղային զույգը հյուրերին խնդրել է նվերների փոխարեն նվիրատվություն կատարել Քեյնի Ուեսթի հայրենի քաղաք ՉիկագոյիերեխաներիLurie հիվանդանոցին:
Քիմ Քարդաշյանի և Քեյնի Ուեսթի ապագա բալիկի «baby shower»-ըտեղի կունենա նույն օրը, երբ եթեր կհեռարձակվի «Keeping Up With The Kardashians» ռեալիթի շոուի նոր եթերաշրջանը: Իսկ ընդամենը մեկ շաբաթ հետո`հունիսի 18 - ին, Քեյնին կթողարկի իր նոր «Yeezus»ալբոմը: