Խճանկար

«Կորած մոլորվածը Հայաստանում» ֆիլմը հունիսի 7-ին կցուցադրվի Դեյթրոյթում

1 րոպեի ընթերցում

«Կորած մոլորվածը Հայաստանում» ֆիլմը հունիսի 7-ին կցուցադրվի Դեյթրոյթում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ամերիկաբնակ հայ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի«Կորած մոլորվածը Հայաստանում» ֆիլմը հունիսի7-ին կցուցադրվի Դեյթրոյթ քաղաքում: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին նշվում է ֆիլմի ֆեյսբուքյան էջում:

«Կորած մոլորվածը Հայաստանում» կամ անգլերեն «Lost and found in Armenia»սիրային կատակերգությունը պատմում է ամերիկացի երիտասարդի մասին, ով մեկնում է Թուրքիա հանգստանալու, սակայն էքստրեմալ պայմաններում հայտնվում է հայկական գյուղերից մեկում:

Կատակերգության մտահաղացումն, ըստ ռեժիսորի, այն է, որ առաջին տպավորությամբ թշնամի թվացող մարդը իրականում կարող է լավագույն բարեկամ դառնալ:

Ֆիլմի պրոդյուսերներն են Վալերի Մաքքեֆրին, Մարալ Ջերեջյանը:Ֆիլմում խաղում են հոլիվուդյան դերասաններ Ջեմի Քեննեդին, Դեյվ Շերիդանը, Անժելա Սարաֆյանը, Մուրիսա Հարբան, ինչպես նաև Դավիթ Թովմասյանը, Վաչիկ Մանգասարյանը, Միքայել Պողոսյանը, Հրանտ Թոխատյանը և այլք:

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2011թվականին ԱՄՆ-ում` Ծննդյան տոների օրերին:Հայաստանյան պրեմիերան տեղի է ունեցել 2012-ինոյեմբերի 22-ին` «Մոսկվա» կինոթատրոնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում