Սպորտ

«Շախտյոր»-ը կրկին նվաճեց Ուկրայինայի գավաթը

2 րոպեի ընթերցում

«Շախտյոր»-ը կրկին նվաճեց Ուկրայինայի գավաթը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնեցկի «Շախտյոր»-ը նվաճեց Ուկրաինայի գավաթն արդեն 9-րդ անգամ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Դոնեցկի «Շախտյոր»-ը Կրակովի «Մետալիստ» մարզադշտում Օդեսայի «Չերնոմորեց»-ի դեմ երկրորդ տարին անընմեջ վիճարկում է Ուկրաինայի գավաթը: Չնայած նրան, որ հանդիպումը լի էր հակագրոհներով եւ գեղեցիկ դրվագներով, խաղի հաշիվը բացվեց միայն խաղավարտից 5 րոպե առաջ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո Ադրիանոն գնդակն ուղարկեց Ֆերնանդինյոյին, իսկ վերջինս էլ բացեց խաղի հաշիվը: Առաջին կեսն ավարտվեց «հանքափորների» նվազագույն առավելությամբ:

Երկրորդ խաղակեսում Միրչա Լուչեսկույի սաները շարունակեցին գրոհների տարափը եւ հանդիպման 53-րդ րոպեին ստանալով գնդակը Մխիթարյանից` Տեյշերան կրկնապատկեց հաշիվը: «Հանքափորների» երկրորդ գնդակը շատ սպասեցնել չտվեց. 73-րդ րոպեին հեռահար հարվածով դարպասը գրավեց Թեյսոնը: Ի վերջո, հանդիպումն ավարտվեց 3-0 հաշվով` հօգուտ «Շախտյոր»-ի:

«Շախտյոր»-ն Ուկրաինայի գավաթը նվաճել էր նաեւ անցած տարի: «Հանքափորներ»-ն ընթացիկ մրցաշրջանում նվաճեցին նաեւ Ուկրաինայի չեմպիոնի կոչումը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում