Հասարակական

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Շառլ Ազնավուրին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Շառլ Ազնավուրին

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Շառլ Ազնավուրին` ծննդյան 89-ամյակի կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին հաղորդում են ՀՀ Ազգային ժողովից:

Շնորհավորանքում, մասնավորապես, նշվում է.«Հարգարժան պարոն Ազնավուր, սիրելի Մաեստրո,

ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից պատիվ ունեմ շնորհավորելու Ձեզ ծննդյան 89-ամյակի առթիվ:

Աշխարհում չկա մի անկյուն, որտեղ չգնահատվի եւ չմեծարվի Ձեր արվեստը, որի միջոցով Դուք շարունակ քարոզում եք համամարդկային բարձրագույն արժեքներ՝ սեր, բարոյականություն, հանդուրժողականություն եւ համերաշխություն: Արժեքներ, որոնց պակասը, ցավոք, զգացվում է հատկապես մեր օրերում:

Աշխարհասփյուռ հայությունը հպարտ է նման արժեքների ջատագով իր հայ զավակով: Դուք արժանապատվորեն շարունակում եք մեր ազգի մեծ երախտավորների անգնահատելի ավանդը համաշխարհային քաղաքակրթության մեջ:

Առանձնահատուկ ոգեւորությամբ եմ արձանագրում մեր երիտասարդ պետականության կայացման եւ ամրապնդման գործընթացին օժանդակելու Ձեր անգնահատելի նվիրվածությունը:

Սիրելի պարոն Ազնավուր, եւս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ՝ մաղթելով քաջառողջություն եւ Ձեր նվիրական իղձերի իրականացում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում