Սամվել Բալասանյանն անդրադարձել է Գյումրիի թանգարանների խնդիրներին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը մայիսի 18-ին այցելել է քաղաքի մի շարք թանգարաններ և շնորհավորել ոլորտի աշխատողներին տոնի կապակցությամբ, ինչպես նաև մասնակցել տոնական միջոցառումների:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այցերի ընթացքում քաղաքապետը նշել է, որ Գյումրին կարող է հպարտանալ իր թանգարաններով և առհասարակ իր մշակութային ժառանգությամբ: Սամվել Բալասանյանը նաև մատնանշել է որոշ թանգարանների շենքային անբավարար պայմանները և պատասխանատուների հետ խոսել ոլորտում առկա խնդիրների մասին:
Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ միջոցառումները Գյումրիում կշարունակվեն մինչև ուշ երեկո: