Մեսին բժշկական հետազոտություն կանցնի վնասվածքի պատճառով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարսելոնայի հարձակվող Լեոնել Մեսին ենթածնկային հոդի վնասվածքի պատճառով ստիպված կլինի բժշկական հետազոտություն անցնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով korrespondent.net-ը, վնասվածքը ֆուտբոլիստին թույլ չի տվել ավարտել Ատլետիկոյի հետ խաղը: Մեսին խաղադաշտը լքել է խաղի 67-րդ րոպեին` թիմին թողնելով 10 հոգով, քանի որ բոլոր փոխարինումներն արդեն կատարված էին: «Մենք լավագույն լուծումն ենք ընտրել: Մեսին իրեն լավ էր զգում, բայց ցավը կարող է սկսվել ցանկացած պահի: Դա սովորական բան է, երբ խոսքը մկանային վնասվածքների մասին է»,- ասել է կատալոնացիների գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան:

Մեսին առաջին անգամ կոնքի մկանները վնասել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում՝ Փարիզում: Այդ ժամանակվանից ի վեր հարձակվողն ամբողջությամբ չի բուժվել:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում