«Երևանյան բեսթսելլեր» 17. Շաբաթվա առաջատարը ԱԺ պատգամավորի «Գժանոց կամ թեժ աշուն» գիրքն է
4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելլեր» հեղինակային նախագիծը, որն ամեն շաբաթ ներկայացնում է երևանյան գրախանութներում ամենաշատ վաճառված գրքերի ցանկը, այս շաբաթ գլխավորում է Մարգարիտ Եսայանի «Գժանոց կամ թեժ աշուն» գիրքը: Այն ԱԺ պատգամավորի առաջին գիրքն է, որում ներառված են Եսայանի գեղարվեստական նոթերը, պատմվածքները և մեկ վիպակ: Երկրորդ հորիզոնականում «Մաշան և արջը» ռուսական մուլտֆիմի սյուժեի հիման վրա գրված հայերեն թարգմանական-գրական գործն է: Այն վաճառքի առաջին իսկ օրվանից զբաղեցնում է վարկանիշային աղյուսակի առաջատար դիրքերը:
Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպ-ռեքվիեմը, որը նույնպես մեծ հետաքրքրություն է առաջացրել ընթերցողների շրջանում, այս շաբաթ նույնպես ընդգրկված է «Երևանյան բեսթսելլեր»-ի ցանկում: Երրորդ հորիզոնականում գրքի «Գրաբեր» հրատարակչության հրատարակած տարբերակն է: Սրան հաջորդում է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը: Հինգերորդ հորիզոնականում Աիդա Ազնավուր-Կառվարենցի «Ափարիկս»-ն է:
Վարկանիշայի աղյուսակում վեցերորդ հորիզոնականը բաժին է ընկել Հովհաննես Թումանյանի Հեքիաթներին: Յոթերորդ հորզոնականում կրկին Աքրամ Այլիսլիի` այս անգամ «Նորք» հրատարակչության հրատարակած «Քարե երազներ» վեպն է, որին հաջորդում է կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» վեպ:
«Երևանյան բեսթսելլեր» հեղինակային նախագծի նախավերջին` իններորդ հորիզոնականում Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. Անատոլիական պատմություն»-ն է: Ցանկը եզրափակում է Աքրամ Այլիսլիի` «Էդիթ պրինտ»-ի հրատարակած «Քարակերտ երազներ» վեպ-ռեքվիեմը:
«Երևանյան բեսթսելլեր» նախագծի արդյունքներին կարող եք ծանոթանալ նաև «Գրական թերթ» շաբաթաթերթի այսօրվա համարում: Ամենաշատ գնված հայերեն գեղարվեստական գրքերի ցանկը պատրաստվել է երևանյան յոթ գրախանութների հետ համագործակցության արդյունքում: Հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ Գիրք» («Մեկ պրինտ») (58-30-59), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական ու ուսումնական բնույթի գրքերն ու դասագրքերը:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | նոր |
Մարգարիտ Եսայան «Գժանոց կամ թեժ աշուն» |
Էդիթ պրինտ | 64 | |
| 2 | 0 |
«Մաշան և արջը» |
Բուքինիստ | 39 | |
| 3 | 0 |
ԱքրամԱյլիսլի «Քարեերազներ» |
Գրաբեր | 21 | |
| 4 | -6 |
Գրկգոր Նարեկացի «Մատյան ողբերգության» |
Նաիրի | 18 | |
| 5 | նոր |
Աիդա Ազնավուր-Կառվարենց «Ափարիկս» |
ՎՄՎ պրինտ | 14 | |
| 6 | -2 |
Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» |
Արևիկ | 13 | |
| 7 | 0 |
Աքրամ Այլիսլի «Քարե երազներ» |
Նորք | 12 | |
| 8 | -2 |
Գարսիա Մարկես «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» |
ՎԱ-ՀԱ | 10 | |
| 9 | -3 |
Մարկ Արեն «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. Անատոլիական պատմություն» |
Տիգրան Մեծ | 9 | |
| 10 | +1 |
Աքրամ Այլիսլի «Քարակերտ երազներ» |
Էդիթ պրինտ | 8 |
«Երևանյան բեսթսելլեր»-ը պատրաստեց Ռուզաննա Մովսիսյանը