Մարզային

Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսը մարզային իշխանությունների հետ տոնել է մայիսյան եռատոնը

2 րոպեի ընթերցում

Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսը մարզային իշխանությունների հետ տոնել է մայիսյան եռատոնը

ԳՅՈՒՄՐԻ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառումները մայիսի 8-ին եւ 9-ին Շիրակի մարզում անցկացվեցին մարզային եւ քաղաքային իշխանությունների եւ Գյումրիում տեղակայված ՌԴ հյուպատոսարանի ու ռուսական ռազմաբազայի համատեղ ուժերով: «Մայիսը հայ եւ ռուս ժողովուրդների համար հաղթանակների եւ ձեռքբերումների ամիս է եւ երկու ազգի համար էլ համընդհանուր ուրախության տոն»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ ունեցած զրույցում նշեց ՌԴ գլխավոր հյուպատոս Վասիլի Կորչմարը:

«Մայիսը մեծ խորհուրդ ունի: Շնոհիվ այս հաղթանակների` բոլորս կանք, բայց դրա համար նախ պետք է շնորհակալություն հայտնենք եւ հիշենք նրանց, ում արյան գնով է ձեռք բերվել հաղթանակը: Մայիսի 9-ը միայն Ռուսաստանի հաղթանակը չէ, այլ բոլորինը՝ նախկին խորհրդային բոլոր հանրապետությունների հաղթանակը: Հայ զինվորը ռուսի հետ թիկունք-թիկունքի պայքարեց եւ հասավ մինչեւ Բեռլին: Հայ ազգն այսօր նաեւ նշում է Շուշիի ազատագրման 21 ամյակը: Այն ազգը, որը հաղթանակ է տանում, միշտ զորեղ է իրեն զգում, ինչն էլ նոր հաջողությունների է մղում: Հայ ազգի տոնը դա նաեւ իր պայքարն է»,-նշեց հյուպատոսը:

Հայրենական Մեծ պատերազմը Երկրորդ համաշխարհային պատերազմի մի փուլն էր, երբ Ֆաշիստական Գերմանիան, նվաճելով ցամաքային Եվրոպան, 1941թ. հունիսի 22-ին հարձակվեց Խորհրդային միության վրա: Դաժան եւ արյունալի պատերազմն ի վերջո ավարտվեց Խորհրդային Միության հաղթանակով՝ 1945թ. մայիսի 2-ին, երբ Խորհրդային զորքերը գրավեցին Բեռլինը: Մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը ստորագրվեց Գերմանիայի անվերապահ կապիտուլիացիայի ակտը: Հայրենական պատերազմին, պաշտոնական տվյալներով, մասնակցել են 600 հազար հայեր ոչ միայն Խորհրդային Հայաստանից, այլեւ` Սփյուռքից, ԱՊՀ տարբեր երկրներից, որոնցից 200-250 հազարն ընկել են հերոսի մահով։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում