Հասարակական

«Ռոսնեֆտը» եւ «Իտերան» բանակցություններ են վարում «Նաիրիտ»-ում ներդրումներ կատարելու շուրջ

3 րոպեի ընթերցում

«Ռոսնեֆտը» եւ «Իտերան» բանակցություններ են վարում «Նաիրիտ»-ում ներդրումներ կատարելու շուրջ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իտերան», ջանքերը միավորելով «Ռոսնեֆտի» հետ, բանակցություններ Է վարում Հայաստանի խոշորագույն նավթաքիմիական ձեռնարկությունում՝ «Նաիրիտ»-ում, ներդրումներ կատարելու շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում է ռուսական «Վեդոմոստի»-ին:

«Իտերա»-ի աղբյուրը հավաստել Է, որ ընկերությունները «դիտարկում են նախագծին իրենց մասնակցության զանազան տարբերակներ»: Ինչպես նշել են լրատվամիջոցի զրուցակիցները, որոշումը կարող Է ընդունվել մինչեւ մայիսի վերջը: «Ռոսնեֆտի» եւ «Իտերայի» ներկայացուցիչները դա չեն մեկնաբանում:

2011 թվականին Հայաստանի կառավարությունն արդեն փորձել Է կառավարիչ գտնել քլորոպրենային կաուչուկի արատադրության բնագավառում մասնագիտացած «Նաիրիտ»-ի համար: Այն ժամանակ «Իտերան» ձեռնարկության կառավարման տարբերակ Էր առաջարկում, բայց ընտրություն այդպես Էլ չկատարվեց: «Հայաստանի Էներգետիկայի եւ բնապաշարների նախարարությունը պատրաստել Է «Նաիրիտի» վերակառուցման եւ զարգացման իր ներդրումային ծրագիրը»,- հայտնել Է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը: Նրա խոսքով՝ ծրագիրը ներկայացվել Էր «Ռոսնեֆտին»՝ համագործակցելու առաջարկությամբ:

«Ռոսնեֆտի» ներկայացուցիչը դա չի մեկնաբանում եւ միայն հիշեցնում Է, որ ընկերության նախագահ Իգոր Սեչինը եւ «Իտերա» ընկերության փոխնախագահ Գագիկ Մարտիրոսյանն ապրիլի սկզբին այցելել են Հայաստան: «Եթե «Ռոսնեֆտի» մասնագետները գրավիչ համարեն ծրագիրը, կսկսվի նախագծին ընկերության մասնակցության ձեւի քննարկումը,- նշում Է Հայաստանի Էներգետիկայի նախարարության ներկայացուցիչը:

Եթե «Ռոսնեֆտը» եւ «Իտերան» համաձայնեն մասնակցել «Նաիրիտի» արդիականացմանը, ապա Հայաստանը գործարանի պարտքերի վերաֆինանսավորման եւ նրա արդիականացման համար կկարողանա ստանալ Զարգացման եվրասիական բանկի 400 մլն դոլարի վարկը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում