Պատարագի ժամանակ Պոլսո հայոց եկեղեցու մուտքի մոտ անհայտ անձը կրակոցներ է արձակել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Պոլսո հայոց պատրիարքարանի` Գում Գափու թաղամասում գտնվող մայր եկեղեցում մայիսի 5-ին` տեղի ժամանակով մոտավորապես12:30-ին, պատարագի ժամանականհայտ մի անձ հենց տաճարի մուտքի մոտ 7 անգամ օդ կրակելուց հետո փախուստի է դիմել:Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Ռադիկալ» պարբերականը,պոլսահայ համայնքիներկայացուցիչ Կարո Պայլանը փոխանցել է, որ հնչած կրակոցներից հետոպատարագին մասնակցող պոլսահայերը, որոնց հետ եղել են նաեւ երեխաներ, խուճապի են մատնվել:Հարձակման հետևանքով, բարեբախտաբար, որևէ մեկը չի տուժել:

Կարո Պալյանը նշել է, որԹուրքիայի`ահաբեկչության դեմ պայքարի և անվտանգության մարմինները հետաքննում են դեպքը` փորձելով կազմել արարքը կատարողի ֆոտոռոբոտը:Չի բացառվում, որ կրակոցների հեղինակը միայնակ չի եղել: Վերջինս, սակայն,որևէ բան չի բղավել և ոչ մի կարգախոս չի հնչեցրել:

Այս տարվա ապրիլի 27-ին 30-40 հոգանոց մի խումբ ցերեկվա ժամերին հարձակվել էր Աթաշեհիրի Նոր հույս եկեղեցու վրա: Եվս մեկ հարձակում էլ եղել էր Բուրգազ կղզում գտնվող Սուրբ Հովհաննես հույն ուղղափառ եկեղեցու վրա:

Հայերեն English Русский

Համայնքային խոշորացումից հետո Կապանի հարևան բնակավայրերում կյանքը զգալիորեն աշխուժացել է, իրականացվում են կարևոր ծրագրեր․ Գոռ Թադևոսյան

Հայաստանն ու Չեխիան քննարկում են Երևանի մետրոյի և ատոմակայանի օգտագործված վառելիքի հետ կապված ծրագրեր․ Խաչատուրյան

Արսեն Թորոսյանը որպես պատվավոր հյուր, մասնակցել է Ուկրաինայի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառմանը

Երեկոն թանգարանում․ երաժշտության և պատմության յուրահատուկ հանդիպում Գյումրիում

ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ՕԿՀ առաջին մակարդակի ինքնագնահատում

ՊՆ և ԶԼՄ ներկայացուցիչները քննարկել են հանրային հաղորդակցությանը և համագործակցությանն առնչվող հարցեր

Wildberries-ը Հայաստանում անցկացնում է անվճար հանդիպումների շարք ձեռնարկատերերի համար

Եվրոպական ինդեքսներ - 04/09/26

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 04/09/26

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 04/09/26