ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի կինոաստղ Կիրա Նայթլին, ով հանդիսատեսին հայտնի է «Աննա Կարենինա» եւ «Կարիբյան ծովի ծովահեննները» ֆիլմերից պատրաստվում է այս շաբաթ ամուսնանալ բրիտանական Klaxons խմբի ստեղնահար Ջեյմս Ռայտոնի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով argumentiru.com կայքը, երիտասարդ զույգը նշանադրվել է մեկ տարի առաջ, ծանոթացել` 2011 թվականի փետրվարին:
Ամուսնական արարողությունը կկայանա Ֆրանսիայի հարավում, որտեղ նրանք կալվածք ունեն: Արարողությանը կմասնակցեն հարյուրավոր հյուրեր:
ԶԼՄ-ների կանպատեսմամբ` 28-ամյա Նայթլիի հարսանիքը անցկացվելու է «Գաղտնի է» նշանաբանի ներքո: Երկար ժամանակ է, ինչ արարողության մասին ցանկացած տեղեկատվություն գաղտնի էր պահվում, եւ միայն վերջերս զույգը հայտարարեց այդ մասին ընկերներին եւ մտերիմ բարեկամներին:
Նրանք խնդրել են հյուրերին ժամանել հարսանիքի առանձին-առանձին` պապարացիների գերուշադրությունը չգրավելու նպատակով: