Քաղաքականություն

Մեծ տերությունները «ձեռքերը լվացել են» Հայոց ցեղասպանության ժամանակ. Հռոմի Ֆրանցիսկոս պապ

2 րոպեի ընթերցում

Մեծ տերությունները «ձեռքերը լվացել են» Հայոց ցեղասպանության ժամանակ. Հռոմի Ֆրանցիսկոս պապ

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլոքոստի ժամանակ մեծ տերությունները «լվացել են ձեռքերը», քանի որ ավելին են իմացել, քան խոսել են. նրանք չեն նշել, թե ինչպես են Հայոց ցեղասպանության ժամանակ ևս «լվացել ձեռքերը»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Diario Armenia-ն, այդ մասին Խորխե Մարիո Բերգոլիոն` Հռոմի ներկայիս պապ Ֆրանցիսկոսը նշել է արգենտինացի րաբբունի Աբրահամ Սկորկայի հետ 2010 թվականին հրատարակած «Երկնքի եւ երկրի մասին գրքում: Գիրքը վերջերս վերահրատարակվել է: «Այդ ժամանակ Օսմանյան կայսրությունը հզոր էր, աշխարհը պատերազմի շեմին էր եւ այլ ուղու էր նայում»,- գրել է Հռոմի ներկայիս պապը` գրքի «Հոլոքոստի մասին» բաժնում:

«Կրոնների մասին» հատվածում Ֆրանցիկոս պապը նշել է, որ 20-րդ դարում նրանք հիմնովին քանդել են գյուղեր, քանի որ իրենց աստվածներ են համարել: «Թուրքերը դա արել են հայերի, գերմանացիները` հրեաների, ստալինյան կոմունիստները` ուկրաինացիների նկատմամբ: Նրանք մարդկանց սպանելու համար օգտագործել են աստվածային ատրիբուտների մասին քննարկումները»,- նշել է Հռոմի պապը:

«Կոմունիզմի եւ կապիտալիզմի մասին» բաժնում Խորխե Մարիո Բերգոլիոն ընդգծել է. «Եթե մարդը դրախտի մասին մտածելով չի պայքարում իր իրավունքների համար, նա իսկապես գտնվում է օփիումի ազդեցության տակ: Մարդիկ, ովքեր ենթարկվել են հետապնդման եւ կոտորածի, ինչպես անցած դարի երեք խոշոր ցեղասպանությունների ժամանակ` հայերի, հրեաների եւ ուկրաինացիների, պայքարել են իրենց ազատության համար»:

Գրքում արտացոլվել են Ֆրանցիսկոս պապի տեսակետները եկեղեցու, կրոնի, հավատի վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաև աթեիզմին, մահին, հղիության արհեստական ընդհատմանը, Հոլոքոստին, նույնասեռականությանը եւ կապիտալիզմին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում