Շոու բիզնես

«Հայաստանի ձայնը» նախագծի մասնակիցները համերգ կտան Գյումրիում

1 րոպեի ընթերցում

«Հայաստանի ձայնը» նախագծի մասնակիցները համերգ կտան Գյումրիում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի ձայնը» երաժշտական նախագծի բոլոր մասնակիցները մայիսի 10-ին մեծ համերգով հանդես կգան Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Ջազը եւ Գյումրին» նախագծի համահիմնադիր Մկրտիչ Մանուկյանը, համերգն ամբողջովին կլինի կենդանի կատարմամբ:

«Հայաստանի ձայնը» նախագծի հաղթող էր ճանաչվել 18-ամյա Մերի (Մաշա) Մնջոյանը: Նախագծում երկրորդ տեղն է զբաղեցրել Նարեկ Մակարյանը:

Մնջոյանը ներկայացնելու է Հայաստանը հուլիսի 23-28-ը Յուրմալայում կայանալիք երիտասարդ կատարողների «Նոր Ալիք 2013» երգի մրցույթում:

Այս մեգանախագիծը մեկնարկել էր «Արմենիա» հեռուստաընկերության եթերում 2012 թվականի նոյեմբերից: Այն հանդիսանում է The Voice միջազգային երաժշտական նախագծի հայաստանյան տարբերակը: The Voice -ի ձեւաչափը մշակվել է hոլանդացի մեդիա- գործարար Ջոն դե Մոլին պատկանող Talpa Media ընկերության կողմից: Նախագիծը հաջողությամբ իրագործվել է եւ այժմ էլ պատրաստվում է հեռարձակման աշխարհի 45 երկրներում: Վերջերս այն իրականացվել է նաև Ռուսաստանի Առաջին ալիքով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում