ՀՀ նախագահի վերջին ընտրությունները լավ էին կազմակերպված և հիմնարար ազատություններին համապատասխան. ԵԽԽՎ զեկույց

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի Խորհուրդը հրապարակել է 2013 թվականի փետրվարի 18-ի Հայաստանի Հանրապետությունում անցկացված նախագահական ընտրությունների դիտարկման վերաբերյալ իր զեկույցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` զեկույցում 2013 թվականի փետրվարի 18-ի ՀՀ նախագահական ընտրությունները, ընդհանուր առմամբ, բնութագրվում են լավ կազմակերպված, նշվում է, որ հարգվել են մարդու հիմնարար ազատությունները: Այս ընտրություններընախորդ` 2008 թվականի նախագահական ընտրությունների համեմատ առավելբարելավված են գնահատվում:

Ընտրություններին հետեւող եվրոպացի դիտորդներըդրական են գնահատել քվեարկություննիրենց այցելած ընտրատեղամասերի 95 տոկոսում:

Միաժամանակ զեկույցում նշվում է մի շարք թերությունների մասին, որոնց մի մասը տեխնիկական բնույթ է կրում: «Մենք կոչ ենք անում իշխանություններին` անդրադառնալ այդ թերություններին, որպեսզի երաշխավորվի, որ դրանք չեն կրկնվի ապագա ընտրություններում` լինեն դրանք ազգային կամ համայնքային»,- նշվում է զեկույցում:

Ընդգծվում է, որ ընտրողների մեծ մասն իր ձայնը տալիս է` առաջնորդվելով ոչ թե կոնկրետ թեկնածուով, այլ նրա ներկայացրած կուսակցությամբ:

Ընտրական գործընթացում հասարակական վստահությունը խթանելու նպատակով կոչ է արվում իշխանություններին քննել ընտրակեղծիքներին եւ զանցանքներին վերաբերող յուրաքանչյուր պնդում և օրենքի համապատասխանպատժել յուրաքանչյուր զանցարարի:

ԵԽ-ն ողջունել է արձանագրված առաջընթացը և կոչ արել Հայաստանի իշխանություններին` սերտորեն համագործակցել Վենետիկի հանձնաժողովի հետ` հետեւելով Վեհաժողովի ընթացակարգերին, անդրադառնալ Հայաստանի նախագահի ընտրություններին վերաբերող զեկույցում, ինչպես նաև Ընտրական գործընթացներին հետեւող դիտորդական առաքելության մյուս անդամների կողմից մատնանշված թերություններին և առաջարկներին:

ԵԽԽՎ-ն փետրվարի 18-ին ՀՀ նախագահի ընտրություններին հետեւելու առաքելությամբ Հայաստան էր գործուղել 36 դիտորդի: Պատվիրակության ղեկավարն էր Կարին Ուոլդսեթը:

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանականվեհաժողովի հերթական՝ գարնանային նստաշրջանը մեկնարկվել է ապրիլի 22-ին և կտևի մինչև ապրիլի25-ը:Այսօր` նստաշրջանի առաջին օրը` Երևանի ժամանակով ժամը յոթին, քննարկվելու է Հայաստանի նախագահի ընտրություններին վերաբերող զեկույցը:

Հայերեն English Русский