«Առաքելություն» կուսակցությունը Երեւանի ավագանու ընտրություններում ակնկալում է նվազագույնը 6 տոկոս ձայն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի առաջին շաբաթից հետո «Առաքելություն» կուսակցությունն ակնկալում է նվազագույնը 6 տոկոս ձայն։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց կուսակցության համամասնական ցուցակի առաջին համար Մեսրոպ Առաքելյանը: Նա նշեց, որԵրևանի տարբեր վարչական շրջաններում ունեցած հանդիպումներից հետո հասարակության շրջանում մեծացել է հետաքրքրությունը իրենց նախընտրական ծրագրի նկատմամբ։ ««Առաքելություն»-ը վերջերս ստեղծված կուսակցություն է, և շատերը դեռ չգիտեն մեր մասին։ Սակայն հասարակության վերաբերմունքը մեր նախընտրական ծրագրի նկատմամբ դրական է»,- ասաց Առաքելյանը։

Մեսրոպ Առաքելյանի կարծիքով՝ Երևանի հիմանական խնդիրը ռեսուրսների անարդյունավետ կառավարումն է։ Նա համոզված է, որ պետք է իրականացվի քաղաքային տրանսպորտի սպասարկման համակարգի կարգավորում և տրանսպորտի պետականացում։ Հաջորդ անելիքը, բանախոսի կարծիքով, համատիրությունների համակարգի վերացումն է, քանի որ դրանք չեն կատարում սահմանված գործառույթները։ «Մենք չենք գալու հինը քանդելու և նորը կառուցելու, մեր նպատակն է շտկել համակարգում առկա թերությունները։ «Առաքելության» ցուցակի յուրաքանչյուր անդամ մտահոգ է Երևանի խնդիրներով»,-ասաց Առաքելյանը։

«Առաքելություն» կուսակցությունը չի նախատեսում կոալիցիոն համագործակցություն այլ կուսակցությունների հետ։ «Մենք ազատական կուսակցություն ենք և չենք ձգտում իշխանության։ Մեզանից յուրաքանչյուրի համար կարևոր է մեր լուման ունենալ քաղաքի զարգացման մեջ»,- ասաց Առաքելյանը՝ շեշտելով, որ «Առաքելության» կազմը ամենաերիտասարդն է ավագանու ընտրություններում։

«Առաքելություն» կուսակցության համամասնական ցուցակը կազմված է 29 թեկնածուներից, որը գլխավորում է Մեսրոպ Առաքելյանը, երկրորդ տեղում Մանուկ Սուքիասյանն է, երրորդում՝ Հրաչյա Սարգսյանը: Կուսակցությունը ավագանու ընտրություններին մասնակցում է երկու կարգախոսով՝ «Երևան. մեր առաջին առաքելությունը» և «Երևանում ապրում ենք, Երևանով ապրում ենք»։

Երեւանի ավագանու ընտրությունները կկայանան մայիսի 5-ին, քաղաքական ուժերը կպայքարեն Երեւանի ավագանու 65 տեղի համար: Ընտրություններում կգործեն 464ընտրական տեղամասեր 13 ընտրատարածքներում: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել Հայաստանի Հանրապետական (ՀՀԿ), «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Առաքելություն», Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցությունները և «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը:

Հայերեն

ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքների մասնակցած պահեստազորայինների հետ

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը Ղազախստանի գործընկերների հետ քննարկել է փոխգործակցության հետ կապված հարցեր

Թուրքիայում ընդդիմությունը զանգվածային հանրահավաք է անցկացրել՝ աջակցություն հայտնելով Էքրեմ Իմամօղլուին

Մարտի 31-ի միջոցառումների անոնս

Ազատության հրապարակում հանրահավաք անցկացվեց՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության օրակարգով

Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց և կանանց առաջնությունների հաղթողները հայտնի են

Հայաստանի մարմնամարզության առաջնությունում ինձ համար հետաքրքիր էին հատկապես երիտասարդների ելույթները. Հակոբ Սերոբյան

Հայաստանի և Ռուսաստանի միգրացիոն ծառայությունները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր

Մյանմայում երկրաշարժի հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ չկան

Թրամփը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների պայմանների վերաբերյալ որոշում կկայացնի իր թիմի հետ խորհրդակցություններից հետո