Շոու բիզնես

«Հայաստանի ձայնը» նախագծի հաղթող Մերի Մնջոյանին Գյումրիում դիմավորել են ոգեւորությամբ

1 րոպեի ընթերցում

«Հայաստանի ձայնը» նախագծի հաղթող Մերի Մնջոյանին Գյումրիում դիմավորել են ոգեւորությամբ

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի ձայնը» նախագծի հաղթող Մերի (Մաշա) Մնջոյանը ապրիլի 8-ին այցելել է Գյումրի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Ջազը եւ Գյումրին» նախագծի հիմնադիր Մկրտիչ Մանուկյանը, Մնջոյանի այցն իր ծննդավայր կարելի է անվանել «Վերադարձ դեպի սկիզբ», քանի որ Մաշան իր այցով պատվել է «Դեղձանիկ» համույթին:

Նրա խոսքով` «Դեղձանիկ» համույթը Մաշայի համար եղել է մեծ ճանապարհի սկիզբը: Այստեղ է երգչուհին ստացել իր նախնական երաժշտական կրթությունը, որը հիմնաքար է ծառայել Մաշայի հետագա առաջխաղացման գործում:

Դեռ տնակային պայմաններում գործող այս համույթը ջերմագին ընդունելության է արժանացրել իր սանին: Մաշան սիրալիր եւ անկեղծ ընդունելությունից շոյված էր և անսահման երջանիկ:

Մերի Մնջոյանը 18 տարեկան է: Նա մասնակցել է հանրապետական ու միջազգային մի շարք մրցույթների ու փառատոնների:Նրա կատարումները հիացրել են «Հայաստանի ձայնը» նախագծի մարզիչներին: «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հայաստանի ձայնը» նախագիծը The Voice միջազգային երաժշտական նախագծի հայաստանյան տարբերակն է: Մնջոյանի մարզիչն էր երգչուհի Սոնան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում