ՀՀ պատմամշակութային ժառանգության պահպանմանն ուղղված եռակողմ համաձայնագիր ստորագրվեց

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամը, Հայաստանի գրողների եւ նկարիչների միությունները ապրիլի 4-ին համաձայնագիր ստորագրեցին: Եռակողմ համաձայնագիրը ենթադրում է, որ կողմերը պարտավորվելու են Հայաստանի պատմամշակութային ժառանգության պահպանման, ամրակայման եւ վերականգնման համար իրենց ներդրումն ու աջակցությունը ցուցաբերել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը նշեց, որ ողջունում է այս նախաձեռնությունը, որը միտված է հոգեւոր ժառանգության պահպանմանը:

«Անհրաժեշտ է հասարակության տարբեր շերտերին մշակութամերժ հասարակությունից դարձնել մշակութակենտրոն»,- ասաց Անանյանը: Նրա խոսքով` համաձայնագրի կնքումը ապացուցում է, որ ստեղծագործական միությունները պատրաստ են նպաստել հոգեւոր կապերի ամրացմանը` ակտիվ գործունեություն իրականացնելով:

Անանյանը հույս հայտնեց, որ այս նախաձեռնության մեկնարկն ու շարունակությունը կստեղծի համապատասխան մշակույթային մթնոլորտ:

«Համաձայնագրի իմաստը հոգեւոր արժեքներ վերականգնելու մեջ է»,- ասաց «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Վանուշ Շերմազանյանը:

«Մենք միշտ փորձել ենք մասնակից լինել մեր հնարավորությունների սահմաններում տարբեր կարեւոր նախաձեռնություններին»,- նշեց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:

«Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամի նպատակն է Հայաստանի տարածքում գտնվող պատմաճարտարապետական գլուխգործոցների վերականգնումը ՀՀ մշակույթի նախարարության նախագծերով եւ վերահսկմամբ, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու համաձայնությամբ:

«Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի կանոնադրությունն Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից գրանցվել է 2011 թվականի ապրիլի 26-ին:

Հիմնադրամը ստեղծվել է այժմ Ռուսաստանում բնակվող գործարար, ծագումով Օձնեցի Մովսես Ձավարյանի նախաձեռնությամբ:

Հայերեն English Русский

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ