CNN-ը ներկայացրել է աշխարհի յոթ ամենագեղեցիկ գրադարանները
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Որքանով են հետաքրքրական գրադարաններըiPad-ի և Kindle-ի դարաշրջանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս հարցի պատասխանն է փորձել տալCNN-ը` ներկայացնելով իր` «Աշխարհի յոթ ամենագեղեցիկ գրադարաններ»-ի ցուցակը:Ցուցակը գլխավորում է Սիեթլի կենտրոնական գրադարանը: Այն նախագծել են հոլանդացի ճարտարապետ Ռեմ Քուլհասը և ամերիկացի դիզայներ Ջոշուա Ռամուսը: Բացումից ընդամենը երկու տարի անց զբոսաշրջային այցեր են կազմակեպվել գրադարան. այն ընդունել է ավելի քան 2 միլիոն զբոսաշրջիկների ամբողջ աշխարհից:Գրադարանը Ճարտարապետների ամերիկյան ինստիտուտի կողմից ճանաչվել է ԱՄՆ-ի150 ամենասիրելի կառույցներից մեկը:
Երկրորդ տեղում է Դուբլինի Երրոդրություն քոլեջի (Trinity College) գրադարանը, որն ամենահինն է Իռլանդիայում: Հիմնադրվել է 1592-ին Եղիսաբեթ Առաջին թագուհու կողմից: Այն հայտի է նաև իր Երկար սենյակով(Long Room), ուրպահվում են գրադարանի ավելի քան 200 հազար հնագույն գրքեր:
Երրորդը Կալիֆորիայի համալսարանի Գեյզել գրադարանն է` ամենաժամանակակից գրադարանն աշխարհում: Այն իր անունն ստացել է Թեոդոր Գեյզելիպատվին: Առաջին հայացքից տիեզերանավի տեսք հիշեցնող կառույցը ոգեշնչման աղբույր է եղել բազմաթիվ գիտահանրամատչելի ստեղծագործությունների համար. նրա օրինակով է ստեղծվել Լեոնարդո ԴիԿապրիոյի դերակատարմամբ Inception ֆիլմի ձնե աշտարակը:
Թերևս իր տեսքով ամենայուրօրինակ գրադարանը, որ զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը, Նիդերլանդների TU Delft գրադարանն է: Այն գտնվում է Նիդերլանդների Delft Տեխնոլոգիական համալսարանում: Գրադարանում պահվում են ավելի քան 862 հազար գրքեր և 16 հազար ամսագրեր: Իրական գրադարանը գտնվում է գետնի տակ, ուստի դրսից այն տեսանելի չէ: Արտաքինից երևում է միայն գրադարանի կտուրը, որն իրենից մարգագետին է ներկայացնում և հսկա կոնե աշխատակը, որ խորհրդանշում է տեխնոլոգիաները:
Ալեքսանդրիայի աշխարհահռչակգրադարանը հինգերորդ տեղում է: Այսօր Եգիպտոսում գործում է Ալեքսանդրիայի արքայական գրադարանի վերակառուցված տարբերակը, որը վերանորոգվել է2002 թվականին` տասը տարվա նախագծումից և պլանավորումից հետո: Ալեքսանդրիայի հին գրադարանը կառուցվել էր Ալեքսանդր Մեծի օրոք` մեզնից 2 300 տարի առաջ:
«Աշխարհի յոթ ամենագեղեցիկ գրադարաններ»-ի ցուցակի վեցերորդ և յոթերորդ տեղերը, համապատասխանաբար, զբաղեցնում են Գերմանիայի Շթութգարդի և Սինգապուրի Բիշան (Bishan) հանրային գրադարանը: