Շոու բիզնես

Հայաստանում կանցկացվի Հարսանյաց ցուցահանդես

2 րոպեի ընթերցում

Հայաստանում կանցկացվի Հարսանյաց ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Հարսանյաց 7-րդ ցուցահանդեսը տեղի կունենա ապրիլի 13-ին եւ 14-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: «Արմենպրես»-ի հետ զրույցում` հյուրանոցի մարքեթինգի համակարգող Անահիտ Թանթուշյանընշեց, որ ավանդական դարձած ցուցահանդեսին այս տարի կմասնակցի 36 կազմակերպություն:

«Ցուցահանդեսին կմասնակցեն հարսանեկան ամենատարբեր ծառայություններ մատուցող կազմակերպություններ, այդ թվում` ծաղկի սրահներ, մեքենաների վարձույթի ծառայություն մատուցող ընկերություններ, ավիաուղիներ»,- տեղեկացրեց Թանթուշյանը: Նրա խոսքով` ցուցահանդեսն իր տեսակով եւ մասշտաբով միակ հարսանեկան մասնագիտացված միջացառումն է Հայաստանում, որը հնարավորություն է տալիս հարսանիքի պատրաստվող զույգերին ծանոթանալ ոլորտին` խնայելով ժամանակը:

«Միջոցառումը հնարավորություն է տալիս ամբողջական պատկերացում կազմել ոլորտի մասին»,- նշեց մարքեթինգի համակարգողը` ավելացնելով, որ մեծ է նաեւ պարզապես ցուցահանդեսին մասնակցողների թիվը` ելնելով նրանից, որ այն նաեւ ամենամյա ամենագեղեցիկ միջոցառումներին մեկն է:

Այս տարի փոխվել է ցուցահանդեսի անցկացման ժամկետը, որը մայիսի փոխարեն կանցկացվի ապրիլին:

Հարսանեկան ցուցադրության ժամանակ խաղարկվող բացառիկ մրցանակներից է դեպի Հռոմ եւ Պրահա երկու անձի համար նախատեսված տոմսերը: Հարսանեկան ցուցադրության ընթացքում խաղարկվող բացառիկ մրցանակներից մեկը գիշերակացի վաուչերն է «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցում:

Այս տարի ներառվել է հատուկ մրցանակ հյուրանոցի կողմից. անվճար հարսանիք 70 հոգու համար, որին կարժանանա ֆեյսբուքում առավելագույն ձայներ հավաքած զույգը: Մրցույթն այժմ երկրորդ փուլում է:

Ապրիլի 14-ին

Արարատ շքասրահում տեղի կունենա նաեւ հարսանյաց շոու-ցուցադրություն, որի մուտքը, ի տարբերություն Հարսանյան ցուցահանդեսի, տոմսերով է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում