Հայոց ցեղասպանության հերքումը ստվեր է գցում Թուրքիայի բարոյական հեղինակության վրա. Դեյվիդ Ֆիլիփս
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Թուրքիայի կառավարության կողմիցՀայոց ցեղասպանության հերքումը ստվեր է գցում այդ երկրի բարոյական հեղինակության վրա:The Huffington Post-ում հրապարակված իր հոդվածում նշել է Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ամբիոնի դասախոս Դեյվիդ Ֆիլիփսը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոդվածագիրն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման և սահմանի բացման առավելություններին և ընդգծել, որապրիլի 24-ի հիշատակի օրվա առթիվԹուրքիայի վարչապետ Ռեջեփ ԹայիփԷրդողանը պետք է ներողություն խնդրի Օսմանյան կայսրության վերջին օրերին հայերի հետ կատարվածի համար:«Պատմությունը վերաշարադրելու փոխարեն` Էրդողանը կարող է կերտել այն` բացելով սահմանը, կարգավորելովՀայաստանի հետառևտային հարաբերություններըև հաստատելով դիվանագիտական հարաբերություններ: Ավելի համարձակ գտնվելով` նա կարող է հայ-թուրքական արձանագրություններիվավերացմանև դիվանագիտական հարաբերությունների կարգավորման հարցը բարձրացնել խորհրդարանում: Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը Թուրքիային կօգնի ամրապնդել իր դերը տարածաշրջանում որպես գերտերություն»,- նշված է հոդվածում:
Ֆիլիփսը նաև առաջարկում է Թուրքիայի վարչապետինհորդորել խորհրդարանին` ուժը կորցրած ճանաչելՔրեական օրենսգրքի՝«թուրքականությունը զրպարտելը» քրեականացնող 301 հոդվածը, որը հակասում է խոսքի ազատության սկզբունքներին:«Չեղյալ հայտարարելով հետադիմական օրենսդրությունը` թուրք հասարակությունն ավելի ազատ կդառնա: Դա կնպաստի նաև Եվրամիության անդամակցության գործընթացին»,-վստահ է ամերիկացի փորձագետը:
Նա նկատում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբրությունների բացակայությունն, այնուամենայնիվ, չի խանգարել, որ երկու ժողովուրդների միջև միջսահմանային առևտրատնտեսականհամագործակցություն ձևավորվի: «Երկու պետությունների միջև ավելի բարձր մակարդակի փոխշահավետհամագործակցություն ևս հնարավոր է»,- նկատում է հոդվածագիրը: Հայաստանը կարող է էլեկտրաէներգիա արտահանել Թուրքիա, օգտվել Թուրքիայի գերժամանակակից օպիտիկամանրաթելային մալուխից` ինտենետի աճող պահանջները բավարարելու համար: Սահմանի բացման արդյունքում հնարավոր կլինի վերագործարկել ճանապարհատրանսպորտային հաղորդակցությունը` Կարս-Գյումրի երկաթգիծը, Երևան- Վան ավիաչվերթները, Անիի կամուրջը: Ավելին, երկու երկրների միջև հնարավոր կլինի ստեղծել ազատ առևտրատնտեսական գոտի: Այսինքն՝ Հայաստանը և Թուրքիան կկարողանան, որպես տարանցիկ երկիր, բեռներ փոխադրել միմյանց տարածքով: Կարգավորված առևտուրը և ճանապարհատրանսպորտային հաղորդակցությունը կնպաստեն նաև տուրիզմի զարգացմանը:
Հայ-թուրքական երկու արձանագրություները ստորագրվել էին2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում` Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Ահմեդ Դավութօղլուի կողմից: Թուրքիայի խորհրդարանը հրաժարվում է վավերացնել արձանագրությունները: