Քննարկվել են Մաստարայի ջրամբարի կառուցման հետ կապված հարցեր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանանկներում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը եղել է Մաստարայի ջրամբարի կառուցման վայրում` Մյասնիկյան համայնքի տարածքում:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Գյուղատնտեսության նախարարության, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի, «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲ ընկերության ներկայացուցիչների, Արմավիրի մարզպետի հետ տեղում քննարկվել են ապագա ջրամբարի տեղանքի վերջնական ընտրության, ջրածածկ տարածքի հետ կապված հարցեր: Ջրամբարը նախատեսվում է կառուցել Մաստարա գետի վրա, որը կուտակելու է Սելավ Մաստարա գետի եւ Ախուրյանի ջրամբարից մինչեւ Թալինի ոռոգման համակարգի գլխամասային հանգույցն ընկած հատվածի ազատ հոսքը:

Փոխվարչապետը պատասխանատուներին հորդորել է Մաստարայի ջրամբարի կառուցման նախագծի փաթեթն ամբողջացնել «Քուվեյթ» հիմնադրամին ներկայացնելու համար, ինչպես նաեւ աշխատել քուվեյթցի գործընկերների հետ`անհրաժեշտության դեպքում ընթացիկ տեղեկատվություն տրամադրելու համար: Փոխվարչապետի` օրերս Քուվեյթի Պետության կատարած այցի ընթացքում «Քուվեյթ» հիմնադրամը հետաքրքրվածություն է ցուցաբերել ջրամբարի կառուցման նախագծի նկատմամբ եւ պատրաստակամություն հայտնել ֆինանսավորման հարցը քննարկել հիմնադրամի խորհրդում:

Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները փոխվարչապետին զեկուցել են նաեւ մարզի Խանջյան, Մայիսյան, Ակնաշեն եւ Փշատավան համայնքների տարածքներում հակահեղեղային միջոցառումների, Արաքսի ափապաշտպան կառուցվածքների ամրացման աշխատանքների ընթացքի մասին: ՀՀ կառավարության փետրվարի 28-ի 171 – Ն որոշմամբ այդ նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 679 մլն դրամ` հանրապետության մարզերի 14 օբյեկտներում աշխատանքների իրականացման համար:

Խանջյան, Մայիսյան համայնքների տարածքում կատարվում են հեղեղատարների հուների մաքրման եւ ափերի ամրացման աշխատանքներ, Ակնաշենում ամրացվում է Մեծամոր գետի ափը, իսկ Փշատավանում` Արաքս գետի ափապաշտպան կառույցները:Արմեն Գեւորգյանին զեկուցվել է նաեւ, որ աշխատանքները կավարտվեն նախատեսվածից ավելի շուտ` հաշվի առնելով գարնանային հեղեղումների վտանգը: Տարածքային կառավարման նախարարը պատասխանատուներին հանձնարարել է ընտրված հատվածներում անհրաժեշտ աշխատանքներն իրականացնել այնպես, որ առկա խնդիրները լուծվեն ամբողջությամբ:

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ