Խճանկար

Տղամարդիկ կին ընտրելու հարցում նախապատվությունը սեւահերներին են տալիս

1 րոպեի ընթերցում

Տղամարդիկ կին ընտրելու հարցում նախապատվությունը սեւահերներին են տալիս

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած տարածված կարծրատիպերին, տղամարդիկ ավելի շատ նախընտրում են սեւահերներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «meddaily.ru»-ն, նման եզրահանգման են եկել բրիտանացի հետազոտողները: Պարզվել է, որ տղամարդիկ սեւահերներին ավելի հարմար թեկնածու են համարում կնոջ եւ ընկերուհու դերի համար:

Տղամարդիկ մտածում են, որ սեւահերները ավելի լավ են հետեւում իրենց արտաքինին, ավելի լավ են կերակուր պատրաստում եւ տան մաքրությունը լավ են կատարում: 1000 հարցված տղամարդկանց 54 տոկոսը որպես կին կընտրեր հենց սեւահերի, 16 տոկոսը գերապատվություն է տվել շիկահերներին, իսկ 30 տոկոսը մազերի գույնը կարեւոր չի համարել:

Տղամարդիկ նաեւ նշել են, որ սեւահերներն ավելի մեծ «խորություն» ունեն, պատրաստ են սեքսուալ նորարարությունների եւ ավելի լավ են ղեկավարում ֆինանսները: Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, կանայք ավելի հաճախ փոխում են իրենց մազերի գույնը, երբ նման փոփոխություն են նկատում որեւէ հայտնի մարդու մոտ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում