Շիրակի մարզպետը Գյումրու դիահերձարանի նոր շենքի կառուցման համար գումար է խնդրել փոխվարչապետից

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը նամակ-խնդրանքով դիմել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին: Գյումրու դիահերձարանի նոր շենքի կառուցման համար անհրաժետ է 100 մլն դրամ: Նամակում նշված է, որ գումարի հատկացման դեպքում, Շիրակի մարզպետարանը պատրաստ է հանդես գալ 20 տոկոս համաֆինանսավորմամբ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Շիրակի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ, ըստ նախնական հաշվարկների, այս գումարի առկայության դեպքում հնարավոր կլինի ստանալ ժամանակակից պահանջներին համապատասխան դիահերձարան: «Մենք դեռեւս շարունակում ենք քննարկել նոր շենքի կառուցման խնդիրը: Կա նաեւ քաղաքից դուրս` բնակելի տարածքներից առանձնացված կառույցը դիահերձերան դարձնելու առաջարկը: Այդ խնդիրը կլուծվի, երբ ֆինանսական մեր խնդրանք-նամակին տրվի դրական պատասխան»,-նշեց Հովհաննես Հովհաննիսյանը:

Հարցին, թե մարզի առողջապահության վարչության պետն ինչ գնահատական կտա ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի` ԱԺ-ում Գյումրու դիահերձարանում տիրող իրավիճակի մասին հայտարարությանը եւ մասնավորապես այն դեպքին, երբ 78-ամյա հանգուցյալ տատիկի ձեռքի մատները կերել էին առնետները, պատասխանատուն նշեց, որ ինքը չի կարող հաստատել կամ ժխտել այդ փաստը:

«Ես զրուցել եմ դիահերձարանի տնօրենի, բոլոր բժիշկների եւ աշխատանկիցների հետ, եւ բոլորը ժխտում են այդ ինֆորմացիան: Համենայն դեպս, ես նման ինֆորմացիա չունեմ: Ինչ վերաբերում է Գյումրու դիահերձարանում աշխատող բժիշկների մասնագիտական որակներին, ճիշտ է, մեղմ ասած, Գյումրու դիահերձարանի շենքային պայմանները լավը չեն, բայց աշխատակիցները բոլորը մասնագետներ են»,-ավելացրեց Հովհաննես Հովհաննիսյանը:

Հայերեն Русский

Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիա»-ն ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ռումինիայում

Բելգիայի արևելքում գտնվող բնական արգելոցում բռնկված հրդեհը տեղայնացվել է

«Նոա»-ի նոր գլխավոր մարզիչը Պաբլո Գարսիան է

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլա վարակից մահացածների թիվը հասել է 2476-ի

Ֆրանսիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Միրզոյանին արտաքին գերատեսչության ղեկավար վերանշանակվելու առթիվ

ԵՄ-ն կավելացնի Մարոկկոյին տրամադրվող ֆինանսավորումը՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարելու համար

ՈւԵՖԱ-ն քննարկում է ՖԻՖԱ-ի նախագահին անվստահություն հայտնելու հարցը

ԵԿԲ-ի նախագահը հայտարարել է, որ Եվրոպան բաց է թողել առաջին թվային հեղափոխությունը և չի կարող իրեն թույլ տալ անմասն մնալ ԱԲ ալիքից

Գերմանիայում ուժին պտտահողմի հետևանքով մեկ կին զոհվել է, կան վիրավորներ

Արտաքին գործերի նախարարի տեղակալը ավարտել է Հայդելբերգի և Քեմբրիջի համալսարանները. Վարչապետի նոր նշանակումը