Կապանը եւս միացավ «Մոլորակի ժամ» համաշխարհային միջոցառմանը
1 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մոլորակի ժամ» համաշխարհային միջոցառմանն այս տարի առաջին անգամ մասնակցեց նաեւ Կապան քաղաքը: Մարտի 23-ի երեկոյան` ժամը 20.30- 21.30-նն, անջատվեցին քաղաքապետարանի, մարզպետարանի շենքերի էլեկտրաէներգիան, քաղաքի մի քանի փողոցներում մեկ ժամով դադարեցվեց գիշերային լուսավորությունը: «Նախաձեռնությունը ողջունելի է, կարծում եմ այսուհետ Կապանը միշտ կմասնակցի ակցիային եւ այս կերպ իր փոքրիկ ներդրումը կունենա կլիմայի փոփոխության դեմ մարդկության պայքարում», - «Արմենպրես»-ին ասաց Կապանի քաղաքապետի տեղակալ Ռուդոլֆ Սարգսյանը: Ակցիային մասնակցելու առաջարկով Կապանի քաղաքապետարանին էր դիմել Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակը:
Կարդացեք հոդվածը` Русский