Մարզային

Գյումրիում կվերսկսի Հաշմանդամության խնամքի կենտրոնի շինարարական աշխատանքները

2 րոպեի ընթերցում

Գյումրիում  կվերսկսի Հաշմանդամության խնամքի կենտրոնի շինարարական աշխատանքները

ԳՅՈՒՄՐԻ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու «Անի» թաղամասում կվերսկսվի ապրիլից «Հաշմանդամության խնամքի կենտրոն»-ի շինարարական աշխատանքները: Կառույցի շինարարության համար հատկացված 30 հազար քառակուսի մետր մակերես ունեցող տարածքի համահարթեցման աշխատանքներն իրականացվել են 2012 թ, օգոստոսին: Կառույցի հարակից 15-րդ փողոցը Գյումրու ավագանու մարտի 12-ի որոշմամբ անվանվել է Ֆորարլբերգի փողոց ՝ հաշվի առնելով Ավստրիայի Ֆորարլբերգի շրջանի մեծ ներդրումը Գյումրու վերակառուցման գործում: Աշխատանքները կազմակերպում է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը, որի միջոցով իրականացվում են նաեւ «Արեգակ ցերեկային կենտրոն հաշմանդամություն ունեցող երեխաների համար», «Միգրացիա եւ զարգացում», «Հավասար հնարավորություն տաղանդավոր ուսանողներին» «Տաք ձմեռ», «Տնային խնամք», «Արամազդ» ծրագրերը:

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց «Հայկական Կարիտաս»-ի հանրային կապերի պատասխանատու Օֆելյա Մինասյանը, նախատեսվում է մինչեւ օգոստոս կատարել կառույցի հիմնալցման եւ ներքնահարկի կառուցման աշխատանքները: «Հաշվի առնելով այն, որ շենքը կոնստրուկտիվ հավաքովի կառույց է, կպահանջվի երեք շաբաթ շինությունն ամբողջական տեսքի բերելու համար: Կոնստրուկցիաները ներկրվելու են Ավտրիայից: Նշեմ, որ այս կառույցը՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար անհրաժեշտ պայմաններով եւ բնապահպանական չափորոշիչներով եզակի կլինի ոչ միայն Հայաստանում, այլ ողջ տարածաշրջանում: Կենտրոնի հարող տարածքում կհիմնվի այգի եւ խաղահրապարակ, որի մուտքն ազատ կլինի բոլորի համար»,- բնշեց Օֆելյա Մինասյանը:

Կառույցն համալրված կլինի այլընտրանքային ջեռուցման եւ էլեկտրասնուցման համակարգերով: Շահագործումից հետո կենտրոնն իր դռները կբացի 5-35 տարեկան հաշմանդամություն ունեցող ավելի քան 100 անձանց համար: Կենտրոնի մասնագետների կողմից բազմաբնույթ թերապիաներ իրականացնելուց բացի, երիտասարդների համար կկազմակերպվեն արհեստագործական դասընթացներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում