ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քիմ Քարդաշյանը մտադիր է վարձակալել հիվանդանոցի ողջ հարկը, որտեղ ամենայն հավանականությամբ հուլիսին կծնվի նրա առաջնեկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»` վկայակոչելովTheHuffington Post-ը,Քիմ Քարդաշյանը կարծես փորձում է կրկնօրինակել Բեյոնսեի` «ուշադրության կենտրոնում գտնվող մայրիկի» կերպարը: Այդպես էին վարվել նաեւ ռեփեր Jay-Z –ին և Բեյոնսեն` իրենց առաջնեկի ծննդվելու ժամանակ:Իսկ բրիտանական Daily Star-ը հայտնում է, որ Քարդաշյանը լրջորեն է նախապատրաստվում ծննդաբերությանը:Նա ցանկանում է, որ ամեն ինչ կատարյալ լինի, իսկ գումարը նրա համար խնդիր չէ:
«Քիմը ծննդաբերության և երեխաների խնամքի վերաբերյալ գրքեր է կարդացել և հայտնաբերել, որ երեխայի կյանքի առաջին պահերը շատ կարևոր են: Ուստի ապագա մայրիկը ցանկանում է, որպեսզի իր բալիկը ծնվի խաղաղ և հանգիստ պայմաններում` հարցախույզ աչքերից հեռու: Ծննդաբերության սենյակն ամբողջությամբ ձայնամեկուսացված կլինի»,- հաղորդում էTheHuffington Post-ը:
Քիմը նաև պլանավորում է հատուկ լուսային միջոցներով և երաժշտությամբ փոխել ծննդաբերությանընդհանուրմթնոլորտը:
Քարդաշյանի և Քենիյա Ուեսթի բալիկը կծնվի հուլիսին, իսկ լրատվամիջոցներն արդենքննարկում են այն լուրերը, թե աստղային զույգն իր առաջնեկին ցանկանում է Նորֆ Ուեսթ անվանել:
Այս ամսվա սկզբին բժիշկները վիժման վտանգ էին նկատել Քիմի մոտ և անկողնային հանգիստ վիճակ նշանակել: