Խճանկար

Հայաստանում և արևելյան մշակույթներում ազատ արձակված ալիքաձև առատ վարսերը առավել գայթակղիչ են համարվում. The Telegraph

2 րոպեի ընթերցում

 Հայաստանում և արևելյան մշակույթներում ազատ արձակված ալիքաձև  առատ վարսերը առավել գայթակղիչ են համարվում. The Telegraph

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Բրիտանական հռչակավոր The Telegraph թերթն անդրադարձել է կանացի սանրվածքի սոցիալ-մշակութային ասպեկտներին` հատուկ ուշադրության արժանացնելով հայ կանանց սանրվածքը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոդվածագիրը նկատել է, որ կանացի սանրվածքիմշակութաբանական ասպեկտները ուսումնասիրության հետաքրիր նյութ են եղել բոլոր ժամանակներում: Օրինակ` Հայաստանում և արևելյան մշակույթներումազատ արձակված ալիքաձև առատվարսերը առավել գայթակղիչ են համարվում:

«Հայաստանում ճանապարհորդող իմ զարմուհին ստիպված է ժամանակի մեծ մասը տանն անցկացնել, քանի որ նրա հարուստ, սաթի պես սև վասերը մեծ թվով երկրպագուների էին գրավում»,- նշում է հոդվածագիրը:Արևելյան շատ հասարակություններում ազատ արձակված մազերը ազատ վարք են խորհրդանշում, ուստի կանայք ծածկում են իրենց վարսերը` տղմարդկանց չխենթացնելու համար:Արևմտյան Եվրոպայում և Ամերիկայում կանացի սանրվածքը սոցիալական կարգավիճակ ցուցող նշանակություն ունի: Ավելի խիստ տեսք ունենալու համար կանայք կարճ կտրվածք են անում կամ երկար վարսերը կոկիկ հավաքում ծոծրակին: Թեև երկար մազերը բոլոր ժամանակներում հրապուրիչ են համարվել, բայց գրեթե երբեք իշխանության խորհրդանիշ չեն եղել:Թերթը հաղորդում է, որ ԱՄՆ արտաքին գործերի նախկին նախարարՀիլարի Քլինթոնի վերջին իմիջը ավելի երկար մազերով էր, որն ազդել էր նրա հեղինակության վրա:

The Telegraph-ի դիտարկմամբ` այսօր ամենատարածված և նորաոճ համարվող կանացի կերպարըայսպես կոչված «Ռապունցելյան լուք»-ն է` երկար, շիկավուն, հարթ և մինչև իրանը թափվող վարսեր: «Բավական է թերթել ցանկացած նորաձևության կամ աստղային ամսագիր և կտեսնենք, որ այս սանրվածքը գերիշխում է երիտասարդ շատ կանանց մոտ`Քեյթ Մոսից մինչև Ջենիֆեր Էնիսթոն, Ռիհաննա, Գվինեթ Փեթրոու, Վիկտորիա Բեքհեմ: Նման կերպար են նախընտրում նաև բրիտանական և եվրոպական արքայական ընտանիքների կանայք` արքայազն Հարրիի վերջին երկու ընկերուհիները և Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը` իր երկար շագանակագույն սանրվածքով»,-մանրամասնել է պարբերականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում