Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի բանակցությունները ծրագրվածից արագ են ընթանում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-Եվրոպական Միություն Ասոցացման համաձայնագրի բանակցությունները ծրագրվածից արագ են ընթանում: Մարտի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը այդ մասին համակարծիք էին Եվրոպական կողմի գլխավոր բանակցող, ԵՄ արտաքին գործերի ծառայության Արևելյան Եվրոպայի տնօրեն Գունար Վիգանդը եւ ՀՀ փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: ՀՀ փոխարտգործնախարարը վստահեցրեց, որ բանակցային գործընթացն ավարտին կհասնի մինչեւ Վիլնյուսում նոյեմբերին կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը: «Համաձայնագրի բոլոր գլուխները համաձայնեցված են, մենք ունենք որոշ պարբերություններ, որոնք լրացուցիչ ուշադրության կարիք ունեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Մնացականյանը՝ վստահություն հայտնելով, որ բանակցային գործընթացը որեւէ լրացուցիչ փուլի կարիք չի ունենա: Փոխնախարարը նշեց նաեւ Եվրամիության Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի բանակցությունների հաջող ընթացքի մասին: «Այդ բանակցությունները բավական լավ տեմպեր ունեն»,- ասաց Մնացականյանը: Հայաստան- Եվրամիություն հարաբերությունները հիմնվում են համընդհանուր արժեքների վրա, որոնք արտահայտվում են Հայաստանում եվրոպական նորմերի եւ ստանդարտների կիրառմամբ:

Եվրոպական կողմի գլխավոր բանակցող Գունար Վիգանդը նշեց, որ ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցային փաստաթուղթը 1200 էջ ծավալ ունի եւ թարգմանելու ու այլ գործընթացների համար դրանց նախաստորագրումից հետո որոշ ժամանակ կպահանջվի: Վիգանդն ասաց, որ մինչեւ Վիլնյուսի գագաթնաժողովը փաստաթուղթը կնախաստորագրվի՝ հույս հայտնելով, որ մինչեւ 2014 թվականի առաջին կեսը համաձայնագիրը վերջնական կստորագրվի:

Վիգանդի գնահատմամբ` Եվրամիությունը գերազանց բանակցային փորձառություն ունի Հայաստանի հետ: Զուգահեռաբար բանակցություններ են տարվում Մոլդովայի, Վրաստանի հետ: «Բանակցությունները գրեթե նույն փուլում են, թերեւս մի քանի շաբաթ տարբերություն կլինի այս կամ այն երկրի հետ բանակցությունների գործընթացի ավարտի միջեւ»,- ասաց ԵՄ բանակցողը:Ասոցացման համաձայնագրի բանակցություններ են ընթանում նաեւ Ադրբեջանի հետ որտեղ ավելի քիչ առաջընթաց է արձանագրվել: Վիգանդի խոսքով, սակայն, Ադրբեջանի հետ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ չեն վարվում, քանի որ Ադրբեջանը ԱՀԿ անդամ չէ:

Մարտի 19-ին ՀՀ արտգործնախարարությունում մեկնարկել է Հայաստան-Եվրոպական Միություն Ասոցացման համաձայնագրի բանակցությունների 12-րդ լիագումար նիստը: 2010թ. հուլիսից մեկնարկած Ասոցացման համաձայնագրի բանակցություններն արդեն մոտենում են եզրափակիչ փուլին։ Արդյունավետ ընթանում են նաև 2012թ. հունիսից մեկնարկած Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները: Ծրագրվում է մինչեւ 2013 թվականի նոյեմբերին կայանալիք Վիլնյուսի գագաթնաժողովն ավարտին հասցնել Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի, ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ ընթացող բանակցությունները:

Հայերեն English Русский

Իրանի արվեստի թանգարանի համալիրում կայացել է ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է ԵՊՀ նախաձեռնությամբ կազմակերպված «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026» ամենամյա միջոցառմանը

Էլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման գործում MIT-ի հետ համագործակցության հնարավորությունները

Հռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգ

Թեղուտի հանքավայրի նոր սեփականատերը մտադիր է շարունակել մեծությամբ երկրորդ պղնձի հանքավայրի շահագործումը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին

Թուրք փորձագետը համոզված է, որ Հայաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան հասել են կարևորագույն հանգրվանի

Շախմատի կանանց ընտրանին հաղթել է Ադրբեջանի ընտրանուն

Ջանքեր չենք խնայելու որոշ ուղղություններով մեր ամուր դիրքերը պահպանելու համար. ԲՏԱԱԲ նախարար