ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական հանրահայտ «Ակվարիում» խումբը կդադարեցնի իր գործունեությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով life-star.ru-ն, խմբի լիդեր Բորիս Գրեբենշիկովը նշել է, որ խմբի արդեն 23 տարի տեւողությամբ մեծ «շրջագայությունը» մոտեցել է ավարտին:
«Մենք շատ հասանելի ենք եղել 23 տարիների ընթացքում: Ինձանից մնացել է միայն ձայնը, ինձ այլեւս ոչ ոք չի տեսնի»,- նշել է Գրեբենշիկովը` հավելելով, որ խումբը ամեն դեպքում մտադրված է դուրսգալ «Дикая Мята», «Усадьба Джаз» եւ «Рок над Волгой» փառատոների բեմ, որից հետո «Ակվարիումը» կտա եւս մեկ համերգ եւ «կլքի» շոու բիզնեսը:
Չնայած հեռացման մասին լուրերին` խումբը շարունակելու է նոր ձայնասկավառակի վրա աշխատանքը, որը լույս կընծայվի մինչ ամառ: Բացի այդ` «Ակվարիում»-ը ծրագրում է թողարկել վեց երգ ներառող մինի-ալբոմ, որի երգերը դեռ չեն լսվել:
«Ակվարիում» խումը գոյություն ունի արդեն 41 տարի: Երաժշտական կոլեկտիվը հիմնադրվել էր Բորիս Գրեբենշիկովի եւ Անատոլի Գունիցկու կողմից: «Архагельск»-ը խմբի վերջին ալբոմն էր, որը թողարկվել էր 2011 թվականին: