Տնտեսություն

Երեւանում կկայանա Հայաստանի ֆինանսական հատվածին նվիրված «FINAR» ցուցահանդեսը

1 րոպեի ընթերցում

Երեւանում կկայանա Հայաստանի ֆինանսական հատվածին նվիրված «FINAR» ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում մարտի 22-24-ը կայանալու է Հայաստանի ֆինանսական հատվածին նվիրված «FINAR» ցուցահանդեսը, որին հատուկ տաղավարով կմասնակցի նաեւ ՀՀ կենտրոնական բանկը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Էքսպոմեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոնից, ցուցահանդեսի հիմնական նպատակն է` ստեղծել, զարգացնել և ամրապնդել գործարար հարաբերությունները իրենց ծառայությունները ֆինանսական շուկաներում առաջարկող ընկերությունների, ինչպես նաեւ գործարարների եւ մասնավոր անհատների միջև:

«FINAR»-ը հնարավորություն է ընձեռում ֆինանսական ապրանքի լայնածավալ խթանմանը և նրա դիրքավորմանը ֆինանսական միջավայրում, ուղղակի կապ ստեղծել պոտենցիալ հաճախորդների հետ, որոշել ընկերության ռազմավարությունը` ֆինանսական արտադրանքի ձևերի և տեսակների պահանջարկի դիտարկելու միջոցով, պահպանել և զարգացնել ընկերության իմիջը:

«FINAR» ցուցահանդեսի կազմակերպման պաշտոնական աջակիցներն են ՀՀ կառավարությունը, ՀՀ ֆինանսների նախարարությունը եւ ՀՀ կենտրանական բանկը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում