Շոու բիզնես

Քիմ Քարդաշյանը տրտնջում է հղիության դժվարություններից

2 րոպեի ընթերցում

Քիմ Քարդաշյանը տրտնջում է հղիության դժվարություններից

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեալիթի շոուի գերաստղՔիմ Քարդաշյանը հղիությունն ամենևին դյուրին գործ չի համարում: Այս մասին նա խոստովանել է հոլիվուդյանHeat ժամանցային ամսագրին տված հարցազրույցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Քարդաշյանը խոստովանել է,որ չնայած իր քույրն ու մայրը հեշտությամբ են հաղթահարել հղությունը, սակայն ինքը «տառապում» է:

«Հղի լինելը այնքան էլ հեշտ բան չէ, ինչպես իմ քույրն ու մայրն էին դա ցույց տալիս:Դա անգամ ցավոտ է: Ես մի քանի անգամ ինձ վատ եմ զգացել և գնալով ավելի բարդ է դառնում շրջանցել այդ խնդիրները»,- խոստովանել է Քարդաշյանը:

Վերջերս Քիմ Քարդաշյանի անձնական բժիշկը նրա մոտ վիժման վտանգ էր նկատել և խորհուրդ տվել սահմանափակել աշխատանքային և մարմնամարզության ժամերը:

«Ես մի շաբաթ արձակուրդ եմ վերցրել, դա հիանալի էր, այդպիսով մայր լինելն ավելի է հեշտացել»,- նշել է Քիմը:

Վերջերս իր բլոգում Քիմը գրառում էր կատարել իր հղիության մասին` նշելով, որ այժմ սնվում է երկուսի փոխարեն: Սակայն ավելացրել էր, որ դա չի նշանակում, թե հիմա նա ուտում է երկու հոգու բաժին, այլ որ ավելի ուշադիր է իր սննդակարգի ընտրության հարցում:

«Առողջ ապրելակերպ վարելը միշտ կարևոր է եղել ինձ համար: Իսկ հիմա կրկնակի կարևոր է, որովհետև ես հոգում եմ ոչ միայն իմ բարեկեցության համար: Ես բաղադրատոմսեր և առողջ սնվելու հնարքներ եմ ուսումնասիրել, որպեսզի համոզվեմ, որ ճիշտ եմ սնվում»,- ընթերցողի հետ կիսվել է գերսատղը:

Քիմ Քարդաշյանի հղիության լուրը հայտնի է դարձավ անցած տարվա դեկտեմբերին, երբամերիկյան լրատվամիջոցներում հայտնվեցին Քիմ Քարտաշյանի և նրա ընկերոջ Քեյնի Ուեսթի լուսանկարները` բուժակ-մանկաբարձական կենտրոնից դուրս գալու ժամանակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում