Ճամբարակցի Սահակ Սահակյանի բուծած ջայլամները լիովին ընտելացել են տեղանքին

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բնակիչ Սահակ Սահակյանը մարզի պատմության մեջ առաջին անգամ 2010 թվականի օգոստոսից սկիզբ է դրել տարածքի համար անսովոր մի ճյուղի` ջայլամաբուծության զարգացմանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Սահակ Սահակյանը պատմեց, որ ինքը երկու շաբաթական ջայլամի 50 ճտերը բերել է Իրանի Իսլամական Հանրապետությունից եւ զբաղվել նրանց խնամքով` Ճամբարակում ջայլամաբուծությանը սկիզբ տալու նպատակով: Խնամքի փորձի եւ գիտելիքների պակասի պատճառով ժամանակի ընթացքում մեծ թիվ են կազմել անկումները: Ջայլամների որոշ մասի միսը Սահակը վաճառել է` ծախսերը որոշակիորեն ծածկելու համար, իսկ այժմ նրա տնտեսությունում պահվում է 9 ջայլամ` 5 էգ եւ 4 արու: Դրանցից յուրաքանչյուրն արդեն կշռում է 120-130 կիլոգրամ: Ջայլամները գիշերում են իրենց համար կառուցված հատուկ գոմում, իսկ ցերեկները դուրս են գալիս հարմարեցված ու ցանկապատված բաց տարածք:

Ջայլամաբույծը լիահույս է, որ այս տարի արդեն էգերը կսկսեն ձու ածել, քանի որ արուները վերջապես դառնում են սեռահասուն, իսկ ջայլամներն արդեն տարիների ընթացքում լիովին հարմարվել են տեղանքին ու կենսապայմաններին: «Այս գործի վրա արդեն ծախսել եմ մոտ 12 միլիոն դրամ, սակայն իմ ջանքերն արդյունք կարող են տալ միայն եկող տարվանից, երբ ջայլամները կսկսեն ձու ածել եւ սերունդ տալ: Արդեն տիրապետում եմ խնամքի հետ կապված բոլոր նրբություններին եւ վստահ եմ, որ իմ սկսած գործը կունենա հաջողություն եւ զարգացում, կարմատավորվի նաեւ այլ տնտեսություններում»,-ասաց Սահակ Սահակյանը:

Նա հավելեց, որ ջայլամներից յուրաքանչյուրն օրական ուտում է մինչեւ 3 կիլոգրամ կեր` ցորեն, գարի, եգիպտացորեն, թեփ: Դրանք դիմացկուն են անգամ Ճամբարակի սառնամանիքների նկատմամբ:

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ