Թուրքական մամուլն անդրադարձել է Հռոմի նորընտիր Պապի` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի նորընտիր Ֆրանցիսկ Պապի կողմից 2006 թվականին Թուրքիային արված կոչը` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ, մեծ արձագանք է գտել թուրքական մամուլում: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, թուրքական ensonhaber.com-ը «Նոր Պապ Խորխե Մարիո Բերգոլիոյի գաղտնիքները» խորագրով հոդվածում անդրադարձել է Հռոմի պապի կյանքի անհայտ դրվագներին:

Պարբերականն ընդգծել է, որ 2006 թվականին դեռևս Բուենոս Այրեսի կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոն մասնակցել է 1915 թվականի Հայոց ցեղապսանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը` կոչ անելով Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Հայոց ցեղասպանությունն անպայման պետք է ճանաչվի` իբրև Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի և մարդկության դեմ գործված սարսափելի հանցագործություն»,- կարդինալի խոսքերըմեջբերել էթուրքական պարբերականը:

Լրատվամիջոցը պատմել է նաև, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցու 266-րդ հովվապետն աչքի է ընկել դեռ 2001 թվականին, երբ Արգենտինայում լվացել, այնուհետև համբուրել էր ՄԻԱՎ-ով հիվանդ 12 արգենտինացիների ոտքերը:

Թուրքական լրատվական կայքը նշում է, որ Հռոմի նորընտիր Պապ Ֆրանցիսկը հայտնի է ժողովրդի հետ մտերիմ հարաբերություններով, նա շատ հաճախ երթևեկում էր ոչ թե ծառայողական մեքենաներով, այլ` մետրոյով:

76-ամյա Պապը դարձել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու 266-րդ հովվապետը և ճիզվիտական​​ եկեղեցու առաջին անդամը: Նա նաև առաջին ոչ եվրոպացի պապն է ավելի քան 1200 տարվա ընթացքում:«Աղոթեք ինձ համար, և մենք շուտով կհանդիպենք», - հայտարարել է նորընտիր Պապը` դուրս գալով Սուրբ Պետրոսի մատուռի պատշգամբ և ողջունելով հրապարակում հավաքված ավելի քան 100 հազար հավատացյալների:

Հայերեն Русский

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին

COP17 միջազգային համաժողովի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը

Յուրաքանչյուր հաջորդ առաջնություն նախապատրաստություն է Օլիմպիական խաղերի համար. Արայիկ Հարությունյան