Երևանյան բեսթսելլեր 9. Զորի Բալայանի «Հաղթելով մահին» հուշագրությունն առաջատարն է

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելլեր» հեղինակային նախագծում առաջին անգամ ընդգրկված ժամանակակից գրող, արձակագիր Զորի Բալայանը միանգամից գլխավորեց այս շաբաթվա ամենաշատ գնված գրքերի ցանկը: Նրա «Հաղթելով մահին» գիրքը, որը գրվել է խրամատներում` պատերազմի տարիներին, բավականին շատ ընթերցողների է հետաքրքրել: Վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում բրազիլացի ժամանակակից գրող Պաուլո Կոելյոյի «Ալքիմիկոսը» գիրքն է, որը առավել շատ հետաքրքրություն է առաջացնում երիտասարդների շրջանում: Վանիկ Սանթրյանի «Լևոն Գաթրճյանի երգն ու տաղը» գիրքը, որը նույնպես առաջին անգամն է ընդգրկված գործակալության վարկանիշային աղյուսակում, զբաղեցնում է երրորդ հորիզոնականը:

Չորրորդ հորիզոնականում «Նարեկ»-ն է` Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը: Մարդիկ շարունակում են հավատալ նրա բուժիչ հատկություններին, ինչի շնորհիվ այս գիրքը յուրաքանչյուր շաբաթ ընդգրկվում է ամենաշատ գնված գրքերի ցանկում: «Նարեկ»-ին հաջորդում է հայ ժամանակակից արձակագիր Մարկ Արենի` Կարեն Մարգարյանի, «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն»-ը: Այս գիրքը ևս առաջին անգամն է ներառվել «Երևանյան բեսթսելլեր»-ի լավագույն տասնյակում: Վեցերորդ հորիզոնականում ֆրանսիացի գրող Անտուան դը սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխան»-ն է: Գործակալության վարկանիշային աղյուսակում ընդգրկված ֆրանսիացի գրող, մանկագիր Շարլ Պերրոյի «Մոխրոտիկը» հեքիաթը յոթերորդ հորիզոնականում է, ինչն առաջին անգամն է տեղ գտել ցանկում: Հովհաննես Թումանյանի հեքիաթները, որը զբաղեցնում է ութերորդ հորիզոնականը, կրկին պարբերաբար եղել է առաջիններից: Իններորդ հորիզոնականում ժամանակակից հայ գրող Արամ Պաչյանի «Ռոբինզոն» գիրքն է, որին հաջորդում է կրկին ժամանակակից հայ գրող Աշոտ Աղաբաբյանի «Մենակը» վեպը:«Երևանյան բեսթսելլեր»-ը հրապարակվում է նաև «Գրական թերթ» շաբաթաթերթում:

Ամենաշատ գնված հայերեն գեղարվեստական գրքերի ցանկը պատրաստվել է երևանյան յոթ գրախանութների հետ համագործակցության արդյունքում: Հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյան տապան» (56-81-84), «Հայ Գիրք» («Մեկ պրինտ») (58-30-59), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուքինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները:

Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական ու ուսումնական բնույթի գրքերն ու դասագրքերը: «Արմենպրես»-ն ընդլայնելու է հարցումների ցանցը` ներառելով նոր գրախանութներ, տվյալներն առավել համակողմանի ու հետաքրքական դարձնելու նպատակով:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 Նոր

Զորի Բալայան

«Հաղթելով մահին»

Ամարաս 20
2 +3

ՊաուլոԿոելոյի

«Ալքիմիկոսը»

ՎանԱրյան 17
3 Նոր

Վանիկ Սանթրյանի

«Լեւոն Գաթրճյանի

երգն ու տաղը»

ՎՄՎ պրինտ

15
4 0

Գրիգոր Նարեկացի

«Մատյան ողբերգության»

Նաիրի

14
5 Նոր

Մարկ Արեն

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. Անատոլիական պատմություն»

Տիգրան Մեծ

12
6 -4

Անտուան դը Սենտ Էքզյուպերի

«Փոքրիկ իշխանը»

Անտարես

11
7 Նոր

Շարլ Պերրո

«Մոխրոտիկը»

Բուքինիստ 9
8 -5

ՀովհաննեսԹումանյան

«Հեքիաթներ»

Արևիկ 8
9 Նոր

Արամ Պաչյան

«Ռոբինզոն»

Անտարես 6
10 -2

ԱշոտԱղաբաբյան

«Մենակը»

Լուսակն 5

«Երևանյան բեսթսելլեր»-ը ներկայացրեց Ռուզաննա Մովսիսյանը

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա