Հայաստանում բազմացող Վանա կատուներն ունեն տեսակին բնորոշ բոլորառանձնահատկությունները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ռուսաստանից և ԱՄՆ-ից Հայաստան բերված Վանա կատուներն ունեն այդ տեսակին բնորոշ բոլոր հատկությունները՝ ի տարբերություն Թուրքիայում բազմացող Անգորական կատուների, որոնք թուրքերը փորձում են ներկայացնել որպես Վանա կատու։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանում վանա կատուների բուծումը կազմակերպող Դավիթ Մաթևոսյանը նշեց, որ կատուների թվաքանակը մեր երկում արդեն անցել է 70-ից, իսկ ողջ աշխարհում դրանց թիվը հասնում է 2000-ի։ «Վանա կատուներին Հայաստան բերելու և տեղում բազմացնելու գաղափար ունեինք դեռ 1990-ական թվականներից։ Մի խումբ կենդանասերներով ուսումնասիրեցինք տեսակի առանձնահատկությունները, ապա Հայաստան բերեցինք առաջին կատուներին»,- նշեց Մաթևոսյանը։ Նրա խոսքով՝ ցանկություն կա ավելացնել նրանց թիվը, թեև մեծամասշտաբ բազմացման համար հարկավոր է ունենալ համապատասխան բուծարան։

Դավիթ Մաթևոսյանի խոսքով` սխալ է այն կարծիքը, թե Վանա կատուն պարտադիր պետք է ունենա տարբեր գույնի աչքեր. այս կատուները կարող են ունենալ երկու դեղին, երկու կապույտ կամ մեկ դեղին և մեկ կապույտ աչք։ Կարևորը մարմնի կառուցվածքն է, նարնջագույն ականջները, պոչը և, իհարկե, բնավորությունը։ «Վանա կատուն չափազանց նվիրված է տիրոջը։ Նա ոչ այնքան կապված է տեղանքին, որքան մարդկանց։ Հատկանշական է, որ այս կատուները հետևում են իրենց տերերին և չեն բաժանվում նրանցից»,- ավելացրեց Մաթևոսյանը։ Նրա խոսքով՝ Վանա կատուների համար բնորոշիչ է նաև մազածածկույթը. կենդանու մորթիի 70-80 տոկոսը սպիտակ է, իսկ գլխի և պոչի հատվածում կարող է ունենալ այլ գունավորում։ «Վանա կատուները կատվազգիներից միակն են, որ սիրում են ջրի հետ շփումը։ Այդ պատճառով էլ նրանց թաթերի արանքում առաջացել են լողակներ, որը բնորոշ է ջրային կենդանիներին»,- ասաց Մաթևոսյանը։

Վանա կատուն Արևմտյան Հայաստանում՝ Վանա լճի շրջակայքում տարածված կատվի տեսակ է, որը գոյություն ունի ավելի քան երկու հազար տարի։ Դասական Վանա կատվի գեղմի նշանների գույնը համապատասխանում է Վանա լճի` արևածագի կամ մայրամուտի գույնին։ Դասական գույնի Վանա կատուների մոտ նշանները գտնվում են մորթու այն մասերի վրա, որոնք կգտնվեին ջրի մակերեսից բարձր, եթե կատուն լողար լճի մեջ արևածագին կամ մայրամուտին` այնպիսի տպավորություն թողնելով` կարծես թե արևն ինքն է թողել կատվի մորթու վրա այդ ծիրանագույն նշանները։

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում